copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:49 28-12-2021

Հարամ լինի ձեր Նոր տարին․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մոտենում է Նոր տարին։ Եվ ի՞նչ, Նոր տարվա նախաշեմին, դատավոր գնվածը (Գնել չգիտեմինչյան), կատարելով վերադասի ցուցումը (վարչապետ-Ջհանգիրյան), «որոշում» է, որ Առուշ Առուշանյանը պետք է մնա կալանքի տակ։

Այպիսով, Նոր տարին դիմավորում ենք քաղբանտարկյալների առկայությամբ՝ Առուշ Առուշանյան, Աշոտ Մինասյան, Մամիկոն Ասլանյան, Նարեկ Մանթաշյան, Գառնիկ Իսագուլյան և ուրիշներ։ Անհարգելի քննիչներ, դատախազներ, դատավորներ, դուք ձեր մերձավորների հետ ուրախ-զվարթ տոնելո՞ւ եք Ամանորը, խիղճներդ հանգիստ, թքած ունենալով, որ խեղում եք այլոց ճակատագրերը։ Հարամ լինի ձեր Նոր տարին»։