Ներքին 4 տարի առաջ - 14:53 17-12-2021

Երևանի քաղաքապետ Մարությանն այցելել է նախակրթարաններ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ծանոթացել է նախակրթարաններում 2021թ. ծրագրով իրականացված աշխատանքներին՝ այցելելով հ. 107, 5 և հ. 144 մանկապարտեզներ, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Այս ծրագիրն իրականացվում է ինչպես համայնքային բյուջեի միջոցներով, այնպես էլ Երևանի էներգաարդյունավետության ծրագրով: Նախագծերի իրագործման մոտեցումը հստակ է. ընտրված է հիմնանորոգման տարբերակը: Ծրագրում ընդգրկված մանկապարտեզներն, ի դեպ, կառուցման օրից ի վեր երբևէ չեն հիմնանորոգվել:

«Դուք գիտեք, որ մանկապարտեզներում երեխաների համար լավագույն պայմանների ստեղծումը մեր առաջնահերթություններից է: Եվ, որ կարևոր է, մենք այդ մանկապարտեզները ոչ թե ուղղակի նորոգում, այլ հիմնանորոգում ենք, լուծում ենք բոլոր խնդիրները՝ ենթակառուցվածքները, էներգաարդյունավետությունը, սեյսմակայունությունը: 2020թ. մենք երևանի բյուջեով հիմնանորոգել ենք 12 մանկապարտեզ, 2021թ. Երևանի բյուջեով ընթացքում է 8 մանկապարտեզի հիմնանորոգում, որից 3-ն արդեն ավարտվել է և 14 մանկապարտեզ էլ էներգաարդյունավետության ծրագրով ենք հիմնանորոգում: 2022թ. կհիմնանորոգենք ևս 9 մանկապարտեզ՝ նույնպես Երևանի բյուջեով: Փաստացի՝ այս երեք տարիների ընթացքում կստացվի, որ հիմնանորոգել ենք 43 մանկապարտեզ»,- նշել է Հայկ Մարությանը:

Շինարարության ավարտից հետո մանկապարտեզներն ստանում են լուսավոր, գունեղ ու հարմարավետ խմբասենյակներ, ընդարձակ դահլիճ ու մարզասրահ: Հիմնանորոգման ծրագրով վերանորոգվում են տանիքները, փոխվում են դռներն ու պատուհանները, ջրահեռացման համակարգերը, ներքին հաղորդալարերը, կառուցվում են երեխաների համար առավել հարմարավետ սանհանգույցներ։

Մայրաքաղաքում, ընդհանուր առմամբ, քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 161 մանկապարտեզ: Կյանքի կոչվող ծրագրերն իրագործելուց հետո՝ 2020, 2021 և 2022թթ. ընթացքում, փաստացի կլուծվի երևանյան մանկապարտեզների մեկ քառորդի խնդիրը:

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան