Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին
copy image url

Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

Ներքին 3 տարի առաջ - 23:20 02-06-2021

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են հայ-նիդեռլանդական հարաբերությունների բարձր մակարդակը՝ փոխադարձ պատրաստակամություն հայտնելով նպաստել դրանց զարգացմանն ու ընդլայնմանը:

Քաղաքապետ Մարությանը ներկայացրել է Երևանում քաղաքային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ վերջին շրջանում իրականացվող աշխատանքը՝ նկատելով, որ բարեփոխումների ընթացքում զգալիորեն հաշվի է առնվում եվրոպական զարգացած քաղաքների փորձը: Դեսպան Սխերմերսն իր հերթին մատնանշել է քաղաքային զարգացման մի շարք ոլորտներում նիդեռլանդական քաղաքների հետ փորձի փոխանակման հնարավորությունները: