copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 18:09 24-09-2024

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների նորանշանակ դեսպանին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և շնորհավորել կարևոր հանձնառության ստանձնման կապակցությամբ: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ Նիդերլանդների Թագավորության հետ բոլոր ուղղություններով առկա է դրական համագործակցություն և վստահություն հայտնել, որ վերջինիս նշանակմամբ երկու երկրների միջև հարաբերությունները կզարգանան ու կընդլայնվեն:

Ժաննա Անդրեասյանը, մասնավորապես, անդրադարձել է ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ դեպի Լոռու մարզի Կայան բերդ տանող քայլարշավային արահետի հիմնման ծրագրին՝ շնորհակալություն հայտնելով դեսպանությանը ցուցաբերած աջակցության համար։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ նմանօրինակ հետագա ծրագրերի իրականացման հարցում սա ուղենշային իրադարձություն էր։

ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել՝ Հայաստանն իր համար առաջնահերթ ուղղություն է դիվանագիտական առաքելություն իրականացնելու տեսանկյունից: Կարևորելով երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ դեսպանը պատրաստակամություն է հայտնել խորացնելու և ընդլայնելու առկա համագործակցությունը:

Անդրադառնալով կրթության ոլորտում փոխգործակցության հեռանկարներին՝ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել միջբուհական համագործակցության ու համատեղ կրթահետազոտական ծրագրեր իրականացնելու հնարավորության զարգացումը, այդ թվում՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափով՝ մատնանշելով ԵՄ «Էրազմուս+» և «Հորիզոն Եվրոպա» ծրագրերը։ Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է ՀՀ կրթական բոլոր մակարդակներում բարեփոխումների ընթացքը:

Մշակույթի ոլորտում համագործակցության հնարավորությունները քննարկելիս Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է հատկապես Նիդերլանդների թանգարանային քաղաքականության փորձի, մասնավորապես՝ մարքեթինգային բաղադրիչի ուսումնասիրմանը՝ մշակութային ժառանգությունն ավելի հասանելի և գրավիչ դարձնելու նպատակով:

Դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը վստահություն է հայտնել՝ մշակույթի ոլորտում համագործակցությունը մարդկանց միջև կապերի ամրապնդման լավագույն միջոցներից է:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
adv_banner

Ամենից շատ դիտված

21:30 Հովիկ Աղազարյանը միասեռակա՞ն է. Տարոն Չախոյանի «սենսացիոն բացահայտումը»
22:10 Շինություն, ավտոմեքենա, 3 մլն կանխիկ, 2 մլն եկամուտ․ Աննա Հակոբյանի գյումրեցի ազգականի ունեցվածքը
23:12 Շենգավիթի թանկ ու անշուք տոնածառը. բնակիչների վերաբերմունքը
21:59 Իրենց հարուցած գործերը ինձ չեն կաշկանդում, ես միայն վերին Երուսաղեմից եմ կաշկանդվում. Վարդան Ղուկասյան
18:00 Աշխարհագրության ֆակուլտետ՝ առանց աշխարհագրության քննության․ ուսանող չկա
22:16 18+. մերկ լուսանկարներ Չարենցի թանգարանում. ով է էրոտիկ ցուցադրության հեղինակը
13:25 Հրավերը ստացել եմ Աննա Հակոբյանից, շատ լավ տպավորություններ ունեմ․ Սեդրակ Մամուլյան 
21:28 Բերման են ենթարկվել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոն և նրան ուղեկցողները. shamshyan.com
09:37 Մթնոլորտային երևույթները կապ չունեն երկրաբանականի հետ․ Գագիկ Սուրենյան
23:49 Կոտայքի մարզում կցորդիչով բեռնատարը բախվել է գազալցակայանը սնուցող գազատար խողովակին՝ վնասելով այն. shamshyan.com