copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 18:27 10-06-2024

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Բրիտանական խորհրդի տարածաշրջանային նորանշանակ տնօրենին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Բրիտանական խորհրդի տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Ադրիան Չեդվիքին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում ՄԲ և ՀԻՄԹ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը:

Ողջունելով Ադրիան Չեդվիքին և շնորհավորելով նշանակման առթիվ՝ Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ Բրիտանական խորհրդի հետ համագործակցությունն առավել կխորանա և կզարգանա: Նախարարը շնորհակալություն է հայտնել արդյունավետ և շարունակական աշխատանքի համար՝ ընդգծելով, որ համագործակցությունը ներառում է կրթության և մշակույթի ոլորտները:

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է նաև Լոնդոնի կրթության համաշխարհային համաժողովին մասնակցության կարևորությունը՝ որպես հարթակ ոլորտում միջազգային փորձին ծանոթանալու և Հայաստանի փորձառությունը ներկայացնելու համատեքստում:

Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցությանը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Բրիտանական խորհրդի դերը և աջակցությունը Հայաստանում անգլերենի ուսուցման մեթոդաբանության մշակման և ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման ու վերապատրաստման, բուհերում «Ստեղծագործ միտք» ծրագրի իրականացման հարցերում, ինչպես նաև շնորհակալություն հայտնել «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում ակտիվ ներգրավվածության համար:

Մասնավորապես՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում Հայաստանն ակտիվ համագործակցում է Մեծ Բրիտանիայի բուհերի՝ Լոնդոնի արվեստների համալսարանի և Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության ինստիտուտի հետ:

«Այս համագործակցությունը ևս ձևավորվել է Բրիտանական խորհրդի հետ արդյունավետ աշխատանքի շնորհիվ»,- ասել է ԿԳՄՍ նախարարն ու անդրադարձել նաև մշակույթի ոլորտում համագործակցությանը:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է, մասնավորապես, համագործակցությունը ՀՀ մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ․ ռազմավարության մշակման աշխատանքներում: Նախորդ տարի Կառավարության կողմից հաստատված ռազմավարությունը Բրիտանական խորհրդի աջակցությամբ հասանելի է նաև անգլերենով:

«Կարծում եմ՝ այս ոլորտում մեր համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի: Պատրաստակամ կլինենք քննարկելու նաև մշակույթի ոլորտում համատեղ նախաձեռնությունների իրականացման նոր հնարավորությունները»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու ներկայացրել Բրիտանական թանգարանի և ազգային գրադարանի հետ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Մասնավորապես՝ սեպտեմբերին Հայաստանի պատմության թանգարանում նախատեսված է «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով համատեղ միջազգային ցուցադրության, իսկ Բրիտանիայի ազգային գրադարանում հաջորդ տարի կկազմակերպվի հայ-բրիտանական կապերին նվիրված ցուցահանդես:

Բրիտանական խորհրդի տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Ադրիան Չեդվիքը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել՝ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի գործունեությունը բացառիկ է և օրինակելի, իսկ Հայաստանի հետ շարունակաբար զարգացող համագործակցությունը հատկապես կրթության և մշակույթի ոլորտներում Բրիտանական խորհրդի կարևոր առաջնահերթություններից է:

Հայաստանում ՄԲ և ՀԻՄԹ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը ևս ընդգծել են ՀՀ կառավարության, մասնավորապես, ԿԳՄՍ նախարարության հետ արդյունավետ համագործակցությունն ու այն առավել խորացնելու պատրաստակամություն հայտնել:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ու փորձի փոխանակումների հնարավորություններին՝ արդյունավետ համագործակցության ընդլայնման համատեքստում:

Ամենից շատ դիտված

09:53 Աննա Հակոբյանը Կասպից ծովում հանդիպել է Մեհրիբան Ալիևայի հետ․ Վարդան Ղուկասյան
20:15 Քառօրյա պատերազմում զոհվածի մայրը պնդում է, որ իր երկրորդ երեխան` Նոյը, ողջ է․ shamshyan.com
21:32 Նոր Խարբերդում հայտնաբերվել է գաղտնի լաբորատորիա, որտեղ թմրամիջոցների մեջ օգտագործվող նյութեր են պատրաստել․ shamshyan.com
22:06 Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ ճակատ ճակատի բախվել են BMW-ն ու Mercedes-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր․ shamshyan.com
14:05 Ադրբեջանցի հաղորդավարն ու պատգամավորը չեն կարողանում զսպել ծիծաղը. Տաթևիկ Հայրապետյան
16:00 Արագածոտնի մարզում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կան զոհեր և վիրավորներ. shamshyan.com
13:50 Պետությունից հեչ բան չենք ուզե, թող մեր ունեցածը չտանին մեր ձեռքից. շիրակցի ֆերմեր
10:45 Շահումյանում 20-ամյա վարորդը «Nissan Murano»-ով շներից խույս տալով բախվել է գազախողովակին և շրջվել. shamshyan.com
20:46 Ավինյանը պիտի պաշտոնանկ արվի ոչ միայն սուտ խոսելու համար․ հարցում` առանձնատան մասին
09:44 Նոր մանրամասներ՝ Մերձավանում տեղի ունեցած սպանությունից. shamshyan.com