Երևանի ավագանու 40 և ավել անդամներ Նիկոլ Փաշինյանի պատվերով ստորագրել են քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը, որի հետևանքով Մարությանը պաշտոնանկ կարվի և նրա փոխարեն ավագանու կազմից կընտրվի մեկը։
Հայկ Մարությանը մեղադրվում է «հեղափոխությունից շեղվելու» Ռոբերտ Քոչարյանի և Սեյրան Օհանյանի հետ հանդիպելու մեջ, կարծես թե դա մեծ հանցանք է։ Մարությանին փաշինյանական այս մեղադրանքներից կարող է պաշտպանել, թերևս միայն հենց ինքը Նիկոլ Փաշինյանը՝ ոչ վաղ անցյալից՝ 2018 թվականից։
Ահա թե ինչպես էր արտահայտվում Փաշինյանը Մարությանի հասցեին և ինչպես էր նրան արդարացնում 2018 թվականին, երբ Մարությանը քաղաքապետի թեկնածու էր․
«Բոլորդ գիտեք, թե որտեղից Հայկ Մարությանին Հյուսիսային պողոտայում տուն, քանի որ դուք եք գնել այդ տունը նրա համար: Ինքն իր աշխատանքով վաստակել է էդ հարստությունը, բարեկեցությունը: Իր աշխատանքը սիրելի է եղել ժողովրդին: Ահա սա է հաջողության նոր մոդելը Հայաստանում` գողերն այստեղ տեղ չունեն, այստեղ ապրում են աշխատող մարդիկ և տեղ ունեն միայն արարող մարդիկ»,- ասում էր Նիկոլ Փաշինյանը։
Դեռ ավելին՝ նա պնդում էր, որ Մարությանը ոչ թե «Իմ քայլի», այլ ժողովրդի թեկնածուն է․
«Հայկ Մարությանը ոչ թե «Իմ քայլը» դաշինքի թեկնածուն է, այլ ժողովրդի թեկնածուն է: Այսօրվա բոլոր թեկնածուներին հարգում եմ, բայց չկա մեկը, որը ավելի սիրելի ու մոտիկ լինի ժողովրդին այնքան, ինչքան Հայկ Մարությանն է մոտիկ, և նա լինելու է այդպիսի քաղաքապետ, ես դա ձեզ երաշխավորում եմ: Դուք ձեր ձայնով, խստապահանջությամբ և նաև պատրաստակամությամբ ինքներդ ձեզ կերաշխավորեք»,- ասել է Փաշինյանը:
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն ու 40 «ավագանիները» դուրս են եկել ժողովրդի թեկնածուի դեմ, մի բան, որը Նիկոլ Փաշինյանը երդվում էր երբեք չանել։