copy image url
Մշակույթ 4 ամիս առաջ - 19:03 18-12-2023

Բոլորը գիտեն՝ պապան վերադարձրեց Կոմիտասի իսկական կերպարը

Դեկտեմբերի 18-ին ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Հենրիկ Սիրավյանը կդառնար 95 տարեկան։

Նկարչից ունեցած հիշողությունների, հոր օրինակելի և Հայաստանը յուրովի սիրողի կերպարի մասին Oragir.News-ը զրուցել է Հենրիկ Սիրավյանի որդու՝ նկարիչ և լուսանկարիչ Գագիկ Սիրավյանի հետ, որի թե՛ քույրը, թե՛ եղբայրը ևս նկարիչներ են։


«Աչքներս բացել ենք գույների, ներկերի, նկարների այդ հեքիաթային աշխարհում։ Եթե ուրիշ նախասիրություններ ունենայինք, արվեստը գուցե տեղը զիջեր ուրիշ մասնագիտության, բայց վստահաբար, մեր գեների մեջ եղել է արվեստի հանդեպ այդպիսի հակումը։ Ամեն դեպքում՝ ծնվել ենք այդ միջավայրում, որը հոգեհարազատ է եղել, և որևէ պարտադրանք կամ ուղղորդում չի եղել։ Իհարկե, բացի նկարչությունից ես սիրում էի կինոն, նույնիսկ ուզում էի օպերատոր կամ դերասան դառնալ, բայց նկարչությունը, այնուամենայնիվ, հաղթեց։ Հիմա նաև զբաղվում եմ լուսանկարչությամբ: Մինչև դպրոց գնալը ես էլ, եղբայրս էլ, քույրս էլ նկարում էինք, և ամեն ինչ շատ բնական կերպով զարգացավ։ Դժվար է ասել՝ եթե նկարչի ընտանիքում չծնվեի, ինչ կդառնայի։ Եթե նկարչությունը հոգեհարազատ չլիներ, չէինք շարունակի։ Ամեն դեպքում՝ նկարչությամբ շարունակելը մեզ չխանգարեց ուսումնասիրելու նաև արվեստի այլ ճյուղեր․ մենք մանկուց տանը օպերային եւ ջազային երաժշտություն ենք լսել՝ Կոմիտաս, Ֆլամենկո: Ինքս շատ սիրում եմ օպերային երաժշտություն, բայց, վստահ եմ, եթե հենց փոքր հասակից հաճելի չլիներ, չէի լսի՝ ինչպես նույնը՝ նկարչության մասին։ Ուղղակի պետք է լսել, տեսնել, որ հասկանաս՝ հավանո՞ւմ ես, թե՞՝ ոչ: Խնդիրն այն է, որ շատերը ոչ էլ լսել են, որ իմանան՝ սիրո՞ւմ են, թե՞՝ չէ․ սահմանափակ ապրել չի կարելի, այսինքն՝ միայն լսել այն, ինչ մատուցվում է, սխալ է: Շատերը Կոմիտասից տեղյակ էլ չեն, միայն անունը գիտեն, կարող է անգամ Չարենցի բանաստեղծությունները կարդացած չլինեն։



Հայրիկս երբեք կեղծավոր չի եղել․ դա շատ լավ գիտեին իրեն ճանաչողները։ Բայց Տարբեր է այն, ինչ կխոսես հանրության առաջ, և թե ինչպես կզրուցես ընկերոջդ հետ։ Իսկ այդ ֆանտաստիկ անցումներին ես ներկա եմ եղել։ Կարևոր հանգամանք էր, որ երբեք չէր խուսափում անկեղծ լինելուց, որովհետև իր առաջին ու վերջին հատկանիշները ազնվությունն ու մաքրությունն էին։ Միշտ ճիշտը ասող էր՝ ի տարբերություն շատերի, որոնք հարմարվող են և ճիշտը չեն ասում։ Անմիջական «դաստիարակչական աշխատանք»՝ որպես այդպիսին, չի եղել։ Չեմ կարող ասել՝ դա լա՞վ է, թե՞՝ վատ։ Ամեն բան կողքից տեսել, սովորել եմ, ինչն էլ, կարծում եմ, դասիարակության ձև է։ Ես իր ապրելակերպից եմ այդ ամեն ինչը սերտել, իր շրջապատի, ընկերների վերաբերմունքը՝ իրեն, և իր անսահման նվիրումը տեսնելով եմ ձևավորվել։ Կարող է թվա, որ եթե հայրդ է, ամեն ինչ ճիշտ է անում, բայց այդպես չէ»։

Հենրիկ Սիրավյանի կենսագրության մեջ մեծ տեղ են ունեցել մի շարք հայ արվեստագետներ՝ Հակոբ Հակոբյանը, Մարտիրոս Սարյանը, Հրանտ Մաթևոսյանը և այլք։

«Մեր տուն միշտ հետաքրքիր մարդիկ էին գալիս պապայի ընկերներից, ինչը, իր հետքը, բնականաբար, թողել է։ Շատ փոքր տարիքում, չեմ կարող ասել, գուցե չէի պատկերացնում, գիտակցում, թե դրանք ինչ հանդիպումներ էին, բայց արդեն պատանեկության ու երիտասարդության տարիներին, երբ դեռ տեսանկարահանող սարք չունեի, ձայնագրում էի, որովհետև հասկանում էի, թե ինչքան թանկ ու կարևոր զրույցներ էին վարվում։ Տարբեր աննկարագրելի թեմաներից էին խոսում։ Հետո՝ սկսեցի արդեն նկարահանել այդ զրույցները: Օրինակ՝ Հակոբ Հակոբյանի հետ պապան շատ մոտ էր, իսկ վերջին տարիներին ամեն օր հեռախոսով զրուցում էին, ես էլ ամեն ինչ անում էի, որ լինեմ ներկա ու որևէ կերպ կարողանամ ֆիքսել այդ խոսակցությունները, որովհետև հասկանում էի, թե ինչքան նուրբ և ոչ սովորական քննարկումներ էին ծավալվում, որոնք լսելիս ապշում էիր:Հայրիկս երբեք կեղծավոր չի եղել․ դա շատ լավ գիտեին իրեն ճանաչողները։ Բայց Տարբեր է այն, ինչ կխոսես հանրության առաջ, և թե ինչպես կզրուցես ընկերոջդ հետ։ Իսկ այդ ֆանտաստիկ անցումներին ես ներկա եմ եղել։ Կարևոր հանգամանք էր, որ երբեք չէր խուսափում անկեղծ լինելուց, որովհետև իր առաջին ու վերջին հատկանիշները ազնվությունն ու մաքրությունն էին։ Միշտ ճիշտը ասող էր՝ ի տարբերություն շատերի, որոնք հարմարվող են և ճիշտը չեն ասում։ Անմիջական «դաստիարակչական աշխատանք»՝ որպես այդպիսին, չի եղել։ Չեմ կարող ասել՝ դա լա՞վ է, թե՞՝ վատ։ Ամեն բան կողքից տեսել, սովորել եմ, ինչն էլ, կարծում եմ, դասիարակության ձև է։ Ես իր ապրելակերպից եմ այդ ամեն ինչը սերտել, իր շրջապատի, ընկերների վերաբերմունքը՝ իրեն, և իր անսահման նվիրումը տեսնելով եմ ձևավորվել։ Կարող է թվա, որ եթե հայրդ է, ամեն ինչ ճիշտ է անում, բայց այդպես չէ»։ Հենրիկ Սիրավյանի կենսագրության մեջ մեծ տեղ են ունեցել մի շարք հայ արվեստագետներ՝ Հակոբ Հակոբյանը, Մարտիրոս Սարյանը, Հրանտ Մաթևոսյանը և այլք։ «Մեր տուն միշտ հետաքրքիր մարդիկ էին գալիս պապայի ընկերներից, ինչը, իր հետքը, բնականաբար, թողել է։ Շատ փոքր տարիքում, չեմ կարող ասել, գուցե չէի պատկերացնում, գիտակցում, թե դրանք ինչ հանդիպումներ էին, բայց արդեն պատանեկության ու երիտասարդության տարիներին, երբ դեռ տեսանկարահանող սարք չունեի, ձայնագրում էի, որովհետև հասկանում էի, թե ինչքան թանկ ու կարևոր զրույցներ էին վարվում։ Տարբեր աննկարագրելի թեմաներից էին խոսում։ Հետո՝ սկսեցի արդեն նկարահանել այդ զրույցները: Օրինակ՝ Հակոբ Հակոբյանի հետ պապան շատ մոտ էր, իսկ վերջին տարիներին ամեն օր հեռախոսով զրուցում էին, ես էլ ամեն ինչ անում էի, որ լինեմ ներկա ու որևէ կերպ կարողանամ ֆիքսել այդ խոսակցությունները, որովհետև հասկանում էի, թե ինչքան նուրբ և ոչ սովորական քննարկումներ էին ծավալվում, որոնք լսելիս ապշում էիր:




Ակնհայտորեն դու տեսում էիր նրա վերաբերմունքը Հայաստանի հանդեպ, իր ազգին, ընկերներին․ այդ ամբողջը չես կարող չնկատել։ Նա չէր ասում՝ ես սիրում եմ Հայաստանը, դուք էլ պետք է սիրեք․ մենք պարզապես տեսնում էինք անմնացորդ նվիրվածությունը Հայաստանին, ընկերներին, որոնք բոլորն էլ իրարից էին սնվում։ Հայրենի բնությունը պաշտում էր։ Ամեն քար ու թուփ անգիր գիտեր։ Երևի, Հայաստանում մի այդպիսի անկյուն չի եղել, որ եղած, տեսած, ուսումնասիրած չլինի։

Լինելով Սարյանի աշակերտը՝ շատ կարևոր էր, որ հզոր ուսուցչի թևերի տակ աշակերտը չճզմվի, և դա հայրիկի ամենակարևոր հաղթանակներից էր, որովհետև ոչ ոք չի կարող ասել, որ Սիրավյանի ստեղծած արվեստը որևէ կերպ կրկնությունն է Սարյանի նկարչության։ Երիտասարդ տարիների որոշ շրջանների ազդվել է, բայց այն, ինչ նա ստեղծեց, իրենն է։ Շատ նկարիչների գործեր կան, օրինակ, որ նայում ես հայրենի բնաշխարհին , ասում ես՝ վայ, այսինչ նկարչի նկարները կարծես լինեն: Նույնը հայրիկի մասին կարող եմ ասել․ ինքս էլ նկատել եմ դա, ինչը շատերը կարող են փաստել։ Ամեն մեծ նկարիչ բացահայտում է Հայաստանը յուրովի, որ չկրկնվի, որ նորություն լինի, բայց նաև անսահման հայկական լինի։




Հրանտ Մաթևոսյանի հետ մոտ ընկերներ են եղել շատ երկար տարիներ։ Հայրիկս սիրում էր իր գործերը, իրեն՝ որպես մարդ, որպես կերպար․ փոխադարձ սեր էր։ Հիշում եմ, որ Հրանտ Մաթևոսյանն էլ ասում էր՝ ինչքան հետաքրքիր պատմող է հայրս։ Ինքն էլ, իր իսկ խոսքով, շատ բաներից ոգևշնչվում ու վերցնում էր Սիրավի պատմություներից։



Հարցին՝ որոնք են այն շարքերը, որոնք իմանալով կարելի է փաստել, որ ճանաչում ես և գիտես նկարչին, Գագիկ Սիրավյանն ասաց․

«Հայրիկս մի քանի առանցքային շարքեր ունի՝ «Շորժայի ժայռը», որը հավաքական կերպար է, «Գառնիի սարը», որում մեծապես արտահայտվում է Սիրավյանի երաժշտականությունը, «Չինար»-ների շարքը, որով հայ ծառի նոր տեսակը գտավ Սիրավյանը, «Փարաջանովները», որ, կարծես, իր կյանքի խնջույքի մի մասը լինեն, «Աղբյուրի մոտ», իսկ «Կոմիտաս»-ին առանձնահատուկ սիրով էր սիրում: Եվ բոլոր Կոմիտաս սիրողները գիտեն, և արվեստաբաններն էլ հատուկ նշում ու շեշտում են, որ Սիրավյանը գիտակցաբար «փոխեց» Կոմիտասից սգավոր կերպար դարձրած կարծրատիպը՝ վերադարձնելով Կոմիտասի իսկական կերպարը։ Կոմիտասից սարքել էին Եղեռնի խորհրդանիշ։ Իհարկե, տառապել է, ընկել խորը դեպրեսիայի մեջ, բայց ինքը ուրախ-զվարթ, կատակասեր և կենսուրախ մարդ էր։ Կոմիտասի կյանքի ուրախ էջը փակել էին ու դարձրել սգո խորհրդանիշ, իսկ Սիրավյանը «վերադարձրեց» Կոմիտասի ժպիտը։ Թե՛ հուզական, թե՛ Հայաստանի ոգեղենությունն ու բնության հերոսականությունը արտահայտող նկարներ ունի։



Ես էլ, եղբայրս էլ ժայռերին նայելով կերպարներ ենք տեսնում, դեմքեր, աչքեր․ գուցե հայրիկից ենք ժառանգել։ Սիրավյանը իր արվեստով ցույց է տալիս մեր բնության ուժն ու թաքնված ոգին՝ նույնանալով այդ բնության հետ: Բնությունը նկարչորեն արտահայտելը շատ կարևոր է, որ համոզիչ, ազդեցիկ ու մաքուր լինի․ լինի միայն քոնը։ Այն, ինչ Սիրավյանը ստեղծեց, իր Հայաստանն է՝ Սիրավյանական: Ամեն մարդ, մեծ արվեստագետ պետք է ունենա իր Հայաստանը»: Անդրադառնալով Հենրիկ Սիրավյանի արվեստում առանձնահատուկ կարևորություն ունեցող Արցախի թեմային՝ Գագիկ Սիրավանն ասաց․ Արցախին վերաբերվում էր՝ որպես Հայաստանի մի մաս, ինչպես՝ հայերի ճնշող մեծամասնությունը։ Շատ պիտի տխրեր, բայց միևնույն է, մեր երկիրն է՝ ինչպես Արևմտյան Հայաստանը, Նախիջևանը՝ քո մի մասը։ Իր ծնողներն էլ Հին Խնձորեսկից էին, և նա շատ էր սիրում Զանգեզուրը։



Միշտ հիացմունքով էր խոսում Արցախի, հաղթանակի վերաբերյալ։ Ցավ կապրեր՝ ինչպես բոլորս, ինչպես բոլոր նորմալ, զգայուն, հայրենիքը սիրող մարդիկ, եթե տեսներ այս վիճակը․ իրեն իմանալով հանդերձ եմ ասում։