Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին Մշակույթ 1 տարի առաջ - 18:21 19-05-2025

Հայ լուսանկարիչ Արա Գյուլերին նվիրված հայ-թուրքական համատեղ ֆիլմ կնկարվի

Հովհաննես Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արա Գյուլերին նվիրված կինեմատոգրաֆիական հարգանքի տուրք «ԲԱՐԵՎ» կենսագրական խաղարկային լիամետրաժը դառնում է Հայաստանի և Թուրքիայի կողմից համատեղ արտադրվող առաջին ֆիլմը։

Կանն, Ֆրանսիա, 2025։ Կաննի կինոշուկայում «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ գործող Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի տաղավարը հայտնվել է համաշխարհային կինոինդուստրիայի իրադարձությունները լուսաբանող պարբերականների ուշադրության կենտրոնում։
Մայիսի 16-ին, Լոս Անջելեսում լույս տեսնող Variety-ն հոդված է հրապարակել պրոդյուսերներ Անի Գալստյանի և Էլա Ալամաչի կողմից՝ Ֆիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիայի տաղավարում ստորագրված հայկական արմատներով լեգենդար լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքը նկարագրող «ԲԱՐԵՎ» վերնագրով կենսագրական ֆիլմի համատեղ արտադրության պայմանագրի մասին։

«20-րդ դարի պատկերների լեզվով պատմություններ պատմող հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքը էկրան է բարձրացվում «ԲԱՐԵՎ» վերնագրով ֆիլմով»՝ գրում է Variety-ն, որ նախկինում երբեք չէր անդրադարձել Հայաստանի ներկայությանը Կաննում։ «Թուրքիայի և Հայաստանի կինեմատոգրֆիստների կողմից ստեղծվող խաղարկային լիամետրաժ առաջին ֆիլմով նշանավորված պատմական այս իրադարձությունը իրենից ներկայացնում է մշակութային համագործակցության և փոխըմբռնման փորձի համարձակ ու աննախադեպ մի ակտ»՝ նշված է Նիք Վիվարելլիի «Բացառիկ» խորագրի ներքո լույս տեսած հոդվածում։

«ԲԱՐԵՎ» ֆիլմը ներկայացված է Կաննի 78-րդ կինոփառատոնի կինոշուկայի բաժնում։ Ֆիլմը կարտադրվի թուրքական «Կարա Կեդի ֆիլմ», «Լույս Մեդիա» ընկերությունների և հայկական «Էնսո Ֆիլմզ» կինոընկերության կողմից ու կարող է խորդանշել կինեմատոգրաֆիական համագործակցության նոր դարաշրջան։

Ֆիլմի սցենարը ռեժիսորներ Էլա Ալյամաչի և Արեն Պերդեցու հեղինակմամբ մշակվել է Արա Գյուլերի կենդանության օրոք՝ նրա անձնական խնդրանքով և մասնակցությամբ: Արխիվային լայնածավալ հետազոտություններ և մշակումներ են իրականացվել Արա Գյուլերի արխիվային և հետազոտական կենտրոնում՝ «Դողուշ» խմբի հովանու ներքո:

Արա Գյուլերը, որին հաճախ անվանում են «Թուրքական Կարտիե-Բրեսոն», լուսանկարել է այնպիսի կուռքերի, ինչպիսիք են Սալվադոր Դալին, Ուինսթոն Չերչիլը, Ինդիրա Գանդին և համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Ստամբուլի ու Անատոլիայի իր հուզիչ դիմանկարների շնորհիվ: Տպավորիչ կարիերայի ընթացքում նա արժանացել է բազմաթիվ միջազգային պարգևների, որոնց թվում՝ «Master of Leica», «the Legion d’Honneur» և «Key to the City of Paris» կոչումները, որոնք արտացոլում են նրա աննախադեպ ազդեցությունը լուսանկարչության և մշակութային դիվանագիտության վրա:

«ԲԱՐԵՎ» ֆիլմը հարգանքի տուրք է Գյուլերի ուշագրավ ժառանգությունը և ծառայում է որպես կինեմատոգրաֆիական պատմական իրադարձություն՝ հանդիսանալով այս մասշտաբի առաջին համատեղ արտադրությունը Թուրքիայի և Հայաստանի միջև:

Ֆիլմը ստացել է աջակցություն Թուրքիայի մշակույթի նախարարության կինոյի հիմնադրամի կողմից և նախնական գնման արտոնագիր՝ TRT-ի 12 Punto սցենարների մշակման հարթակի կողմից, որի ժյուրիի նախագահը եղել է Օսկարակիր ռեժիսոր Պավել Պավլիկովսկին։

«Ֆիլմի հեղինակները համոզված են, որ մշակութային համագործակցությունը կարող է լինել ապաքինման և փոխըմբռնման միջոց, և «Բարևը» նպատակ ունի ցույց տալու կինոյի ուժը՝ պատմական ժառանգությունը գնահատելու և իմաստավորելու ճանապարհին», եզրակացնում է Variety-ն։

«ԲԱՐԵՎ» Ֆիլմի մասին․
Ճանապարհորդություն, որը փոխեց ամեն ինչ։

1967 թվականի աշնան տեղի ունեցած իրադարձությունները նկարագրող «ԲԱՐԵՎ» ֆիլմը պատմում է Արա Գյուլերի մասին, երբ նա գտնվում է իր կարիերայի բարձրակետում։ 39 տարեկան Արան լուսանկարել է աշխարհի ամենահեռավոր անկյունները և ամենաազդեցիկ անհատներին։ Այնուամենայնիվ, հոր հետ կարճատև ճանապարհորդությունը դեպի հոր ծննդավայր և նախնիների հայրենիք վերածվում է խորապես անձնական ոդիսականի, որը ընդմիշտ կփոխի նրան:

Ֆիլմի վերնագիր՝ «Բարև»
Ռեժիսորներ՝ Էլա Ալյամաչ, Արեն Պերդեցի
Սցենարիստներ՝ Էլա Ալյամաչ, Արեն Պերդեցի
Պրոդյուսերներ՝ Էլա Ալյամաչ, Հարություն Կուրան
Կո-պրոդյուսերներ՝ Անի Գալստյան, Հովհաննես Գալստյան
Արտադրող՝ կարա կեդի ֆիլմ
Տևողություն՝ 120 րոպե
Ժանր՝ կենսագրական, ճանապարհային ֆիլմ, պատմական դրամա»։

Ամենից շատ դիտված

15:33 Ինչ տհաճ ա, ինչ զզվելի. Ժաննա Բուտուլյանի արձագանքը՝ Երևանի կենտրոնում թուրքական բեռնատար տեսնելիս
20:00 29 մլրդ-ից՝ 16.8 մլրդ դրամ. Սեդրակ Քոչարյանի «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հասույթը կտրուկ նվազել է
18:00 «Միասնության թևեր»-ում մեղավոր են փնտրում․ Թաթոյանը նոկդաունի մեջ է, Անանյանին մեղադրում են Փաշինյանի հետ կապերի մեջ. թարմացված
15:20 Ինչի՞ չեն գալիս, գուցե բոյկոտում են, կամ նեղացել են. պատգամավորների մի մասը գործից փախել են. Ռուբինյանը՝ բացակա ընդդիմադիրների մասին
22:53 Փաշինյանի նոր ռազմավարությունը. Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը ջախջախել
16:30 Ինչպես կարող են ընդդիմադիր թեկնածուները պաշտպանվել հետապնդումներից
17:30 Էդ 3-ին հասցեական ջախջախելու եմ. այն քաղաքացիները, որոնք համաձայն չեն, կոչ եմ անում հեղափոխություն անել. Փաշինյան
19:01 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան