Ավելին 1 տարի առաջ - 00:07 14-06-2025

Ռամիլ Սաֆարովի հերոսացմանը վերաբերող գործով ԵԽ Նախախարների կոմիտեն միջանկյալ միջոցի բանաձև է ընդունել

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն հրապարակել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարման վերաբերյալ հունիսի 10-12-ն ընթացող եռամսյակային նիստից հետո ընդունված որոշումները։ Այս մասին հայտնում է Aravot.am-ը:

Նախարարների կոմիտեն ընդդեմ Ադրբեջանի մի շարք գործերով որոշումներ է կայացրել։ «Մակուչյանն ու Մինասյանն՝ ընդդեմ Ադրբեջանի» և «Նամազովն՝ ընդդեմ Ադրբեջանի» խումբ գործերով ընդունել է միջանկյալ միջոցի վերաբերյալ բանաձևեր։

«Մակուչյանն ու Մինասյանն՝ ընդդեմ Ադրբեջանի» գործն առնչվում է Ադրբեջանի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժան սպանության ենթարկած Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմանը և հերոսացմանը: Նախարարների կոմիտեն հիշեցնում է Ադրբեջանի իշխանություններին կատարել իրենց ստանձնած պարտականությունները՝ կատարել ՄԻԵԴ վճիռները։ Նախարարների կոմիտեն, ընդգծելով Ադրբեջանի կողմից իրականացված խախտումների լրջությունը, ափսոսանքով արձանագրում է Ադրբեջանի իշխանությունների լռությունը մի քանի նիստերի ընթացքում և ՄԻԵԴ այս վճռի կատարողականում շարունակվող առաջընթացի բացակայությունը։

Նախարարների կոմիտեն այս գործով միջանկյալ բանաձև է ընդունել ու նշել․ «Կրկին կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել, որ ապագայում ցանկացած գործողություն՝ ուղղված քրեական պատժից ազատվելու կամ անձին անպատժելիություն շնորհելու, իրականացվի Կոնվենցիայի պահանջներին լիովին համապատասխան, մասնավորապես՝ հաշվի առնելով մարդու իրավունքների խիստ խախտումների համար անպատժելիության դեմ պայքարի պարտականությունը, ինչպես նաև՝ երաշխավորել, որ ծանր հանցագործությունների համար դատապարտված որևէ անձ չպետք է կարողանա զբաղեցնել պետական պաշտոն։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև
15:33 Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել է