Ուղիղ եթեր
Արտաքին 1 ժամ առաջ - 12:10 27-10-2026

Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև

Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր. որոշում կայացրինք կարգավորել հարցը՝ ելնելով ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածում ամրագրված ինքնապաշտպանության իրավունքից:

Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Միջմշակութային երկխոսության VII համաշխարհային ֆորումի բացմանը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:

«Ըստ ամենայնի, աշխարհի առաջատար տերությունների միջև այս հարցում կոնսենսուս կար: Սակայն նրանք սխալվեցին միայն նրանում, որ ոչ ճիշտ գնահատեցին ադրբեջանցի ժողովրդի տրամադրությունները և Ադրբեջանի կառավարության ծրագրերը:

Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր, ժողովուրդ, որի տարրական իրավունքները հավերժ խախտվելու են: Մենք մասնակցել ենք բանակցություններին ամենայն անկեղծությամբ և հույսով:

Սակայն, երբ տեսանք, որ այս գործընթացը ոչ մի արդյունքի չի հանգեցնում, որոշում կայացրինք կարգավորել հարցը՝ ելնելով մեր օրինական իրավունքներից, այդ թվում՝ ՄԱԿ-ի Կանոնադրությունից և դրա 51-րդ հոդվածում ամրագրված ինքնապաշտպանության իրավունքից:

Մենք պաշտպանեցինք մեզ, ջախջախեցինք թշնամուն, «ազատագրեցինք 32 տարի շարունակ Հայաստանի օկուպացիայի տակ գտնվող մեր տարածքները, վերականգնեցինք արդարությունը, վերականգնեցինք մեր արժանապատվությունը և կատարեցինք միջազգային իրավունքի պահանջները»,- նշել է Ալիևը:

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
13:43 Հայաստանից պետք է արմատախիլ անենք դրսից կառավարվող լրտեսական ընդդիմությանը․ Փաշինյան