Սպորտ 9 ամիս առաջ - 19:48 27-01-2026

Ապրում էինք մեքենայում, տուն չունեինք. Արման Ծառուկյանը պատմել է մանկության դժվարին տարիների մասին

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Արման Ծառուկյանը կիսվել է իր մանկության հուշերով՝ խոստովանելով, որ իր կյանքի վաղ շրջանը միշտ չէ, որ անհոգ է եղել։

Դանիել Կորմիեի YouTube-յան ալիքին տված հարցազրույցում մարզիկը անկեղծացել է ընտանիքի կրած զրկանքների մասին:

«Երբ 12 տարեկան էի, կյանքն արդեն փոխվել էր դեպի լավը։ 7 տարեկանում ևս վիճակը վատ չէր… Սակայն 3-ից մինչև 7 տարեկան հասակում շատ դժվար էր։ Այդ ժամանակ մենք տուն չունեինք և ստիպված էինք քնել մեքենայում։ Բնակվում էինք ցուրտ վայրում, եղանակային պայմանները խիստ էին։ Հիշում եմ՝ մի դաղստանցի մեզ առաջարկեց անվճար ապրել իրենց հետ։ Մենք մեկ տարի բնակվեցինք նրանց տանը, մինչև կարողացանք կառուցել մերը»,- պատմել է Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանն ընդհանուր առմամբ MMA-ում անցկացրել է 26 մենամարտ՝ տոնելով 23 հաղթանակ։

Armsport

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ