«ԴԺՀ»-ի բոլոր բնակիչները ռուսական անձնագրեր կստանան․ Պուշիլին
copy image url

«ԴԺՀ»-ի բոլոր բնակիչները ռուսական անձնագրեր կստանան․ Պուշիլին

Արտաքին 3 տարի առաջ - 19:43 05-12-2021

Ինքնահռչակ «ԴԺՀ»-ի ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է, որ Ուկրաինայի Դոնեցկի մարզի՝ Ռուսաստանի կողմից աջակցվող անջատողականների կողմից վերահսկվող տարածքների բոլոր բնակիչները ռուսական անձնագրեր կստանան։

Ըստ Պուշիլինի, որը կիրակի օրը ելույթ է ունեցել Մոսկվայում, «ԴԺՀ»-ի ավելի քան 350 000 բնակիչ այժմ ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն։ «Բոլորը կստանան»,- անձնագրերի մասին ասել է անջատողականների առաջնորդը։

Ինքը՝ Պուշիլինը, նախօրեին «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարի ժամանակ կուսակցության առաջնորդ, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի ձեռքից կուսակցական տոմս է ստացել։ Ականատեսները նշել են, որ նրա հետ միասին կուսակցական տոմսեր են ստացել Ռուսաստանի մի շարք շրջանների ղեկավարներ։