Երևան +10°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 20:02 25-11-2021

Ռուսաստանում ձերբակալել են մի գործարարի, ով նախկինում մտադրություն է ունեցել դառնալ Վրաստանի նախագահ

Ռուսաստանի իրավապահ մարմինները Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են գործարար Ալեքսանդր Էբրալիձեին։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղուն անելով իրազեկ աղբյուրին։

«Նա կալանավորվել է ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ հոդվածով (յուրացում կամ չարաշահում) գործի շրջանակներում»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ըստ լրատվամիջոցների՝ դեպքը կապված է «Կոնստանս բանկի» 3 միլիարդ ռուբլու կորստի հետ, որի հիմնական սեփականատերը Էբրալիձեն էր։ 2016 թվականի օգոստոսին Կենտրոնական բանկը ուժը կորցրած ճանաչեց հաստատության լիցենզիան։

2009 թվականի փետրվարին Էբրալիձեն հիմնադրել և գլխավորել է «Վրաստանի ազգերի համաշխարհային կոնգրեսը»՝ Վրաստանում և արտերկրում ապրող վրացիների հասարակական միավորումը։ 2009 թվականի մայիսին նա հայտարարել է Վրաստանի նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին։

2012 թվականի ապրիլին Էբրալիձեն հայտարարել է «Ազատ Վրաստան» ընդդիմադիր կուսակցությանը (առաջնորդը՝ Կախա Կուկավա) «ֆինանսական և բարոյական աջակցության» մասին։ 2013 թվականին նա ասել է, որ հույս ունի Վրաստանի քաղաքացիություն ստանալ։