Թուրքական հատուկ ծառայությունները Սիրիայում ձերբակալել են հատկապես վտանգավոր ահաբեկիչ Քասիմ Գյուլերին, որը ֆինանսավորում էր ահաբեկչական գործունեությունը Ռուսաստանում և Եվրոպայում, հաղորդում է Anadolu-ն: Ձերբակալման հատուկ գործողությունն իրականացրել է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MİT): Ենթադրվում էր, որ Գյուլերը պատրաստում էր հենց Թուրքիայի տարածքում ահաբեկչությունների անցկացումը:
Ձերբակալվելիս Գյուլերը, որը ԴԱԻՇ-ում հայտնի էր Աբու Ուսամ ալ-Թուրքի անունով, իր հետ ուներ փաստաթղթեր՝ կապված ահաբեկչական գործունեության հետ: Գյուլերը 2008-2010 թվականներին կռվել է Աֆղանստանում, իսկ 2014-ին համալրել է ԴԱԻՇ-ի շարքերը:
Ենթադրաբար, Գյուլերը պատրաստվում էր զենքի և պայթուցիկ սարքերի պաշարներով հատել Սիրիայի և Թուրքիայի սահմանը՝ հարևան պետության տարածքում հանցավոր գործունեություն իրականացնելու համար: