Արտաքին 5 տարի առաջ - 18:56 02-07-2021

Լավրովը՝ Աֆղանստանում ԴԱԻՇ-ի զորքերի կենտրոնացման մասին

ԴԱԻՇ-ի ահաբեկիչները իրենց ուժերը կենտրոնացնում են Աֆղանստանում՝ օգտագործելով աֆղանական կարգավորման բանակցություններում դադարը: Իրավիճակը անհանգստություն է առաջացնում Մոսկվայում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Կարևոր է ուշադրություն դարձնել Աֆղանստանին, որտեղ ԴԱԻՇ-ի անդամներն ակտիվորեն կենտրոնացնում են իրենց ուժերը, ընդ որում, նրանք դա անում են՝ օգտագործելով իրական խաղաղ բանակցությունների նախապատրաստման աններելի կերպով ձգձգված գործընթացը: Եվ Աֆղանստանում, նրա իշխող կառույցներում նրանք, ովքեր ամեն կերպ փորձում են այս գործընթացը ավելի ձգձգել, իհարկե պետք է մտածեն իրենց հայրենիքի համար այդ գործողությունների հետևանքների մասին», - ասել է նախարարը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանին հուզում է տեղի ունեցողը:

«Քաբուլում որոշ պաշտոնատար անձանց անպատասխանատու պահվածքի պատճառով, Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի հապճեպ դուրսբերման հիմքում՝ առանց գոնե որոշ խնդիրների կատարման մասին հաղորդելու հնարավորության, այս պայմաններում ԴԱԻՇ-ի անդամները ակտիվորեն յուրացնում են տարածքներ, առաջին հերթին Աֆղանստանի հյուսիսում, հենց այն երկրների հետ սահմանին, ովքեր մեր դաշնակիցներն են»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում