Արտաքին 4 տարի առաջ - 17:37 13-11-2021

Բելառուսի կողմից Եվրոպա գազի տարանցման փակումը կլինի պայմանագրի խախտում. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Բելառուսի կողմից Եվրոպա գազի տարանցման փակումը կլինի պայմանագրի խախտում։ Ռուսաստանի ղեկավարը նաև նշել է, որ այդ հարցը չի քննարկել Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Այս մասին երկրի առաջնորդը հայտնել է «Վեստի 24»-ի եթերում։

«Անկեղծ ասած, ես առաջին անգամ եմ լսում այդ մասին, քանի որ վերջին ժամանակներս ես երկու անգամ խոսել եմ Ալեքսանդր Գրիգորևիչի հետ։ Նա ինձ երբեք այդ մասին չի ասել, նույնիսկ չի ակնարկել։ Դե, նա կարող է, հավանաբար: Չնայած դրանում ոչ մի լավ բան չկա»,- ասել է Պուտինը: Ռուսաստանի ղեկավարը հավելել է, որ Լուկաշենկոյի հետ կքննարկի նրա հայտարարությունները՝ Ռուսաստանից Եվրոպա գազի մատակարարումը դադարեցնելու հնարավորության մասին։ Բացի դրանից, Պուտինը հույս է հայտնել, որ բանը չի հասնի Բելառուսի կողմից ռուսական գազի տարանցման փակմանը։

ՌԴ նախագահի խոսքով՝ տեխնիկապես բելառուսական կողմն ունի տարանցումը սահմանափակելու հնարավորություն։ Միաժամանակ Պուտինը մատնանշել է Եվրոպայի էներգետիկային հնարավոր վնասը, ինչը չի նպաստի Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի միջև հարաբերությունների զարգացմանը։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում