Արտաքին 4 տարի առաջ - 16:44 13-11-2021

Գիտնականները հայտնել են, թե որ ըմպելիքն է ակնթարթորեն իջեցնում զարկերակային ճնշումը

Արյան ճնշման իջեցման ամենաարդյունավետ միջոցներից մեկը սև թեյն է, հայտնում է Daily Express-ը՝ հղում անելով հետազոտության արդյունքներին, որը հրապարակվել է The American Journal of Clinical Nutrition ամսագրում:

Փորձագետներն ուսումնասիրել են սև թեյի օգտագործման և արյան ճնշման փոփոխությունների միջև կապը որոշակի ժամանակի ընթացքում: Փորձի մասնակիցներին ամեն օր տվել են երեք բաժակ սև թեյ կամ համապատասխան կոֆեինի պարունակությամբ ըմպելիք: Այնուհետև գնահատել են դրանց ցուցանիշները օգտագործման առաջին օրը, ինչպես նաև երեք և վեց ամիս անց: Փորձին մասնակցել են բարձր սիստոլիկ զարկերակային ճնշում ունեցող թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ թեյը, համեմատած երկրորդ ըմպելիքի հետ, ավելի մեծ ազդեցություն է ունեցել սիստոլիկ և դիաստոլիկ ճնշման կայունացման վրա։ Նմանատիպ արդյունք է դրսևորվել փորձի առաջին օրերին և պահպանվել է վեց ամիս, բայց դրա հետ մեկտեղ կախված չի եղել մասնակիցների զարկերակային ճնշման սկզբնական մակարդակից:

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում