Գյումրիում գիշերը հրդեհ է բռնկվել
copy image url

Գյումրիում գիշերը հրդեհ է բռնկվել

Ներքին 3 տարի առաջ - 13:06 13-11-2021

Գյումրիում գիշերը հրդեհ է բռնկվել, որի պատճառով տուժել է 5 մարդ, և որոնց մի մասն անչափահասներ են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բուլվարային թաղամասի շենքերից մեկի 9-րդ հարկի շքամուտքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:06-ին, մարվել՝ 03:43-ին:

Այրվել են շքամուտքում կուտակած կենցաղային աղբը (մոտ 7 խմ) և մալուխ (մոտ 80 գմ):

Ծխահարման նախանշաններով Գյումրի քաղաքի ԲԿ են հոսպիտալացվել Կ․ Մ․-ն (ծնված 1995 թ.) և Ա․ Օ․-ն (ծնված 1998 թ.), ովքեր ստանալով համապա­տաս­խան բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ Գ․ Օ․-ն (ծնված 2008 թ.), Մ․ Օ․-ն (ծնված 2012 թ.) և Ա․ Օ․-ն (ծնված 2005 թ.) հոսպիտալացվել են «Գյումրու մոր և մանկան Ավստրիական հիվանդանոց», որտեղ բժիշկ­ները Ա․ Օ․-ի և Մ․ Օ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Գ․ Օ․-ինը՝ ծանր։

Ամենից շատ դիտված

08:45 Ի՞նչ անել, երբ տեղեկություն տարածվի, որ մեզ ճառագայթային ամպ է մոտենում
18:22 Իրանից ճառագայթման վտանգ կա, բայց մեր ժողովուրդն անտեղյակ է
15:35 Սամվել Կարապետյանը ՔԿՀ-ից նամակով դիմել է դատավոր Արմեն Դանիելյանին
13:54 Հորեղբայրը խեղդամահ է արել 16-ամյա զարմուհուն՝ «մուրացկան» անվանելու պատճառով
20:24 «Մենք հպարտանում ենք ձեզնով պարոն վարչապետ». ադրբեջանցու հայերեն մեկնաբանությունը՝ Փաշինյանի գրառման տակ
15:00 Վարձով են տրվում նախագահական նստավայրը, ՆԳՆ, ԱԱԾ և այլ շենքերը
20:04 ՀՀ-ն պետք է հրաժարվի ռևիզիոնիստական հռետորաբանությունից և ընդունի իր պատմական պատասխանատվությունը. Բաքվի պատասխանը՝ ԱԳՆ-ին
19:25 Հեռու մեզնից․ որդիս Աննա Հակոբյանի հետ չի նախաճաշել․ Հակոբ Ավետիքյան
11:32 ՌԴ–ում ձերբակալել են Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը գողացված ադամանդներ մատակարարած հանցախմբին
18:55 Ավտովթար-վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ 37-ամյա վարորդը բախվել է կայանված տրակտորին և վրաերթի ենթարկել վարորդին