Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 18:38 10-11-2021

ԱՄՆ-ում հերթեր են գոյացել սննդամթերքի համար

Հարյուրավոր ամերիկացիներ չեն կարողանում իրենց թույլ տալ սնունդ գնել և գնում են պարենային բանկեր՝ անվճար մթերային զամբյուղ ստանալու համար: Այս մասին հաղորդում է AP News-ը։

Ամերիկյան ընտանիքների կողմից աճող պահանջարկի պատճառով երկրում պարենային բանկերը սկսել են ամսական ավելի քան մեկ միլիոն դոլար ծախսել, որպեսզի բաժանեն ավելի քան 2000 տոննա սննդամթերքը, ասել է Օքլենդի պարենային բանկի մամուլի քարտուղար Մայքլ Ալտֆեստը:

Այսօրվա դրությամբ հարյուրավոր մարդիկ չորեքշաբթի օրվանից քայլում և հերթ են կանգնում արևելյան Օքլենդի եկեղեցու մոտ շաբաթական սննդի բաշխման համար: Չնայած այն հանգամանքին, որ կարիքավոր ընտանիքների թիվը մի քանի անգամ պակասել է, քան կար կորոնավիրուսի համավարակի թեժ պահին, ամեն շաբաթ պարենային բանկում նոր մարդիկ են հայտնվում, փոխանցում է պարբերականը։

Այս իրավիճակն առաջացել է այն պատճառով, որ այժմ երկրում սննդամթերքի մատակարարման ընդհատումներ են նկատվում։ Թեև իրավիճակը աստիճանաբար բարելավվում է, փոխադրման բարձր արժեքը նշանակում է, որ որոշ ապրանքներ, ինչպիսիք են լոռամրգի սոուսը և սառեցված աղացած միսը, կարող են հասանելի չլինել մինչև մոտեցող Գոհաբանության օրը, նշում է AP News-ը:

Ամենից շատ դիտված

20:30 Քննարկումը փակ է. երկաթուղու վրա ծախսված փողերը գերչափազանցված են․ տնտեսագետ
19:46 4000 դրամի փոխարեն՝ 30 000. բաժանորդները բողոքում են «Վեոլիա Ջրի» կրկնակի ու եռակի հաշիվներից
18:03 Վոլոդյա Գրիգորյանի դուստրը հայրիկի հիշատակին երգ է նվիրել
16:00 Ընդդիմությունը հաղթեց լսումներում. նախագիծը մերժվեց. էս էի՞ք ուզում
19:24 Դուք ձեր էժան քաղաքական խարդավանքներով անշնչացրիք Արսեն Գևորգյանին, դուք վշտի ռահվիրաներ եք. Գառնիկ Դավթյան
18:09 «Հատիս» ռեստորանում հարսանիքի ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղել
18:00 Ի՞նչ են մտադիր դուրս բերել Հանրայինի պահեստներից
18:50 Դատախազությունը հաղորդում է ներկայացրել Փարաքարի համայնքապետի սպանության մեջ մեղադրվողի աղմկահարույց պնդումների վերաբերյալ
18:57 Ավելի լավ է հեռու մնաք. կրթության փորձագետը՝ Ավինյանի առաջարկի վտանգների մասին
20:10 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Արմավիրում. 3 հոգի սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից տեղափոխվել է ԲԿ