Երևան +15°
copy image url
Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 11:08 30-12-2022

Վերին Լարսի անցակետում բեռնատարների հերթ է գոյացել


Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Ռուսլան Դավիդովը հայտնել է, որ Ռուսաստանից Վրաստան մեկնելիս բեռնատարների հերթ է գոյացել։ Նրա խոսքերը փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշվում է, որ խոսքը Վերին Լարսի անցակետի մասին է, որը Դավիդովը խնդրահարույց է համարել։ «Այսօրվա դրությամբ Վերին Լարսը գրեթե առցանց է աշխատում, իսկ ռուսական կողմից ելքի համար բեռնատարների հոսք է նկատվում և, ցավոք, մեծ հերթ է»,- ասել է նա:

Մաքսային տվյալների համաձայն՝ այս անցակետով ապրանքային հոսքերը 2022 թվականին աճել են։ Մեկ օրում Ռուսաստանից դուրս է գալիս մոտ 600 բեռնատար։

«Պետք է հաշվի առնել, որ անցակետի հետևում թունել կա։ Եթե այս թունելում ինչ-որ բան է տեղի ունենում, մենք արդեն ոչնչով չենք կարող օգնել»,- եզրափակել է Դավիդովը։