Արտաքին 4 տարի առաջ - 23:42 06-11-2021

Վրաստանի ընդդիմությունը իշխանություններին 24 ժամ է տվել Սաակաշվիլիին հոսպիտալացնելու համար

Ընդդիմությունը Վրաստանի իշխանություններին 24 ժամ է տվել՝ հանրապետության նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին քաղաքացիական կլինիկա հոսպիտալացնելու համար, հակառակ դեպքում նրա ներկայացուցիչները նոյեմբերի 8-ին Թբիլիսիում Ազատության հրապարակում լայնածավալ հանրահավաքի կոչ կանեն։ Այս մասին շաբաթ օրը Ռուսթավի քաղաքի բանտի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ հայտարարել է «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Նիկա Մելիան՝ ի պաշտպանություն Սաակաշվիլիի։

«Մենք իշխանություններին 24 ժամ ենք տալիս նրան (Սահակաշվիլիին- Oragir.news) քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար: Բիձինա Իվանիշվիլին 24 ժամ ունի խելամիտ որոշում կայացնելու և Սաակաշվիլին այնտեղ տանելու համար, որտեղ նրա առողջությունն ու կյանքը անվտանգ կլինի։ Եթե դա չանեն 24 ժամվա ընթացքում, մենք կհանդիպենք երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 8-ին, ժամը 20։00-ին Ազատության հրապարակում»,- ասել է Մելիան։

Ռուսթավի բանտի պատերի մոտ հանրահավաքը տեղի է ունեցել շաբաթ օրը։ Ակցիային մասնակցել է մի քանի հարյուր մարդ։ Դեպքի վայրում հերթապահություն են իրականացրել ոստիկանության ուժեղացված ջոկատները, ՔԿՀ մուտքը փակվել է հատուկ մետաղական պատնեշներով։ Հանրահավաքի ավարտին մի քանի մասնակիցներ վրաններ են խփել բանտի շենքի մոտ և հայտարարել, որ մտադիր են գիշերել դրանցում։

Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում 2021 թվականի հոկտեմբերի 1-ին, որտեղ նա վերադարձել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առաջին փուլից քիչ առաջ։ Նախկին նախագահը գտնվում է Ռուսթավի քաղաքի բանտում, որտեղ հացադուլ է հայտարարել, քանի որ իրեն քաղբանտարկյալ է համարում։ Վրաստանի արդարադատության նախարարությունը բազմիցս առաջարկել է քաղաքական գործչին տեղափոխել բանտային հիվանդանոց, սակայն Սաակաշվիլին և նրա փաստաբանները կտրականապես դեմ են դրան և պնդում են դատապարտյալին մասնավոր կլինիկա ուղարկել։ Արդեն մեկ ամիս է, ինչ նախկին նախագահի կողմնակիցները Ռուսթավիում ցույցեր են անցկացնում՝ ի պաշտպանություն նրա։

Սաակաշվիլին լքել էր Վրաստանը 2013 թվականին, որից հետո երկիրը նրա դեմ 4 քրեական գործ է հարուցել, որոնցից երկուսում քաղաքական գործիչը հեռակա կարգով դատապարտվել է երեք և վեց տարվա ազատազրկման։ Հոկտեմբերի 20-ին Սաակաշվիլիին մեղադրանք է առաջադրվել ապօրինի սահմանը հատելու համար, նրան սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում։ Վերջին շրջանում քաղաքական գործիչը բնակվում է Ուկրաինայում և ունի այս երկրի քաղաքացիություն։

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
17:47 Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. Թրամփ

Ձեզ գուցե հետաքրքրի