Նման մրցանակը վիրավորանք է Վրաստանի ժողովրդի նկատմամբ. Վրաստանի վարչապետը դժգոհել է Սաակաշվիլիին մրցանակ շնորհելու որոշումից
copy image url

Նման մրցանակը վիրավորանք է Վրաստանի ժողովրդի նկատմամբ. Վրաստանի վարչապետը դժգոհել է Սաակաշվիլիին մրցանակ շնորհելու որոշումից

Արտաքին 2 տարի առաջ - 22:30 27-03-2023
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վրդովմունք է հայտնել Նորվեգիայի Պահպանողական կուսակցության կողմից երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին մրցանակ շնորհելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է վրացական Новости Грузия լրատվական գործակալությունը:

​​​​​Ղարիբաշվիլին նշել է, որ Սաակաշվիլիին նման մրցանակ շնորհելը Վրաստանի ժողովրդի նկատմամբ ծաղր և վիրավորանք է։ Նրա խոսքով՝ Սաակաշվիլիին մրցանակ շնորհելը հավասարազոր է հանցագործ Բրեյվիկին պարգևատրելուն, ով Նորվեգիայում դատապարտվել է բազմաթիվ մարդկանց սպանության համար։

Վրաստանի կառավարության ղեկավարը ընդգծել է, որ գրեթե բռնապետ Սաակաշվիլիին ռեպրեսիվ, մարդասպան համակարգի ստեղծողն էր։

«Աշխարհահռչակ ավտորիտար, գրեթե բռնապետ Սահակաշվիլին ռեպրեսիվ, մարդասպան համակարգի ստեղծողն էր, որը պարգևատրվեց մարդու իրավունքների ոլորտում ձեռք բերվածի համար։ Արդյո՞ք սա ծաղր չէ մեր ժողովրդի նկատմամբ։ Անհավանական է։ Հիշեք, որ Բրեյվիկը Նորվեգիայում շատ մարդկանց է սպանել։ Գրեթե նույնն է, թե ինչ-որ երկիր Բրեյվիկին պարգեւատրել է։ Ինձ համար նույնն է»,- ասել է նա։

Իրակլի Ղարիբաշվիլին հավելել է, որ Վրաստանում Սաակաշվիլիի նախագահության օրոք եղել է «սարսափելի, դժոխային իրականություն։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Օսլոյում Միխեիլ Սաակաշվիլին արժանացել է Նորվեգիայի Պահպանողական կուսակցության համահիմնադիր Սջուր Լինդբրեկկեի մրցանակին՝ մարդու իրավունքների, քաղաքական և տնտեսական ազատությունների ու ժողովրդավարական ինստիտուտների խթանման համար։ Կուսակցության հայտարարության մեջ նշվել է, որ Վրաստանը ռուսամետ և եվրոպամետ ուժերի միջև բախման պատճառով ներկայումս գտնվում է ծանր վիճակում, իսկ Սահակաշվիլին բանտում է, և նրա առողջական վիճակը ծանր է։

Ձեզ գուցե հետաքրքրի