Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 21:00 12-02-2023

Սաակաշվիլիին ուղարկել են Վրաստան՝ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու համար․ Վրասատանի վարչապետը մեղադրել է Ուկրաինայի իշխանություններին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին ուղարկել են Վրաստան, որպեսզի երկրում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացեն։ Ինչպես փոխանցում է վրացական Gruzia Online լրատվական գործակալությունը, Ղարիբաշվիլին այս մասին ասել է Բակուրանի քաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակներում լրագրողների հետ ունեցած զրույցում։

Ղարիբաշվիլին Ուկրաինայի իշխանություններին մեղադրել է Վրաստանին Ռուսաստանի հետ զինված հակամարտության մեջ ներքաշելու փորձերի համար։ Նրա խոսքով՝ Կիևի ջանքերն այս ուղղությամբ չեն դադարում։

«Անցյալ տարվա գարնանը Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսի Դանիլովը ուղիղ կոչ արեց Վրաստանում երկրորդ ճակատ բացել։ Իսկ նախագահի աշխատակազմի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը Թբիլիսիին առաջարկել է պատերազմ սկսել Աբխազիայում և Հարավային Օսիայում»,- ասել է նա։

Վրաստանի վարչապետը շեշտել է, որ չնայած առկա մարտահրավերներին, երկրի իշխանություններին հաջողվել է կանխել ամենամեծ մարտահրավերը՝ պատերազմը։ Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարության կատարած աշխատանքի արդյունքում նախորդ տարի երկիրն արձանագրել է աննախադեպ բարձր՝ 10․1 տոկոս տնտեսական աճ։ Ղարիբաշվիլին ուշադրություն է հրավիրել այն բանին, որ աճն ապահովվել է այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհում կար անորոշություն և անկանխատեսելիություն:

«Չնայած այս մարտահրավերներին, մեր թիմին հաջողվեց խուսափել ամենամեծ փորձությունից՝ պատերազմից։ Այս հակամարտությունն ինչ-որ կերպ մեր երկիր տեղափոխելու փորձը, ցավոք, չի դադարում։ Մենք ուղղակիորեն լսել ենք Ուկրաինայի իշխանությունների հայտարարություններն այս թեմայով։ Նրանց նպատակը «երկրորդ ճակատ» բացելն էր։ Այս նպատակին ծառայեց Միխայիլ Սահակաշվիլիի Վրաստան գործուղումը, բազմաթիվ սադրանքները, որոնք, ցավոք, հիմա էլ չեն դադարում»,- ասել է Ղարիբաշվիլին։

Նա միևնույն ժամանակ բոլորին՝ այդ թվում նաև Ուկրաինայի ժողովրդին մաղթել է խաղաղության, պատերազմի դադարեցում, ինչպես նաև կորցրած տարածքների վերադարձ։




Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել