Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 10:46 30-10-2021

ԱՄՆ-ը հայտարարել է Սև և Միջերկրական ծովերում ռազմածովային գործողությունների մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերի վեցերորդ նավատորմի և ՆԱՏՕ-ի ռազմածովային հարվածային ու աջակցող ուժերի շտաբները գործողություններ են սկսել Սև և Միջերկրական ծովերում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարությանը։

Շտաբները տեղակայվելու են Վեցերորդ նավատորմի Mount Whitney հրամանատարական նավի վրա:

«Mount Whitney-ը և դրա վրա տեղակայված շտաբները կփոխգործակցեն Միջերկրական և Սև ծովերում ՆԱՏՕ-ի գործընկերների և դաշնակիցների հետ՝ միասին աշխատելով տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն ապահովելու համար», ասվում է հաղորդագրությունում:

Գործողությունների մանրամասները չեն նշվում։

Ամենից շատ դիտված

20:30 Քննարկումը փակ է. երկաթուղու վրա ծախսված փողերը գերչափազանցված են․ տնտեսագետ
19:46 4000 դրամի փոխարեն՝ 30 000. բաժանորդները բողոքում են «Վեոլիա Ջրի» կրկնակի ու եռակի հաշիվներից
18:03 Վոլոդյա Գրիգորյանի դուստրը հայրիկի հիշատակին երգ է նվիրել
19:24 Դուք ձեր էժան քաղաքական խարդավանքներով անշնչացրիք Արսեն Գևորգյանին, դուք վշտի ռահվիրաներ եք. Գառնիկ Դավթյան
18:09 «Հատիս» ռեստորանում հարսանիքի ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղել
18:00 Ի՞նչ են մտադիր դուրս բերել Հանրայինի պահեստներից
18:50 Դատախազությունը հաղորդում է ներկայացրել Փարաքարի համայնքապետի սպանության մեջ մեղադրվողի աղմկահարույց պնդումների վերաբերյալ
18:57 Ավելի լավ է հեռու մնաք. կրթության փորձագետը՝ Ավինյանի առաջարկի վտանգների մասին
12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
20:10 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Արմավիրում. 3 հոգի սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից տեղափոխվել է ԲԿ