Ուղիղ եթեր
Ներքին 10 րոպե առաջ - 17:38 18-11-2026

Ձեր ուզածը ի՞նչ է. պիտի պատերազմ լինի, որ դուք զինվորի հացը գողանաք և միլիարդներ վաստակեք. Փաշինյանը հունից դուրս եկավ

Ձեր ուզածը ի՞նչ է. պիտի պատերազմ լինի, որ դուք զինվորի հացը գողանաք և միլիարդներ վաստակեք:

Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հունից դուրս գալով ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի այն պնդմանը, որ իշխանությունը զիջում է ՀՀ սահմանադրությունը՝ փորձելով կատարել Ալիևի հերթական պահանջը:

Ընդիմադիր պատգամավորը հարց ուղղեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին.

«Խնդրում եմ մեկնաբանել Բայրամովի այսօրվա հայտարարությունը առ այն, որ 42 կիլոմետրանոց տրանսպորտային միջանցքի ստեղծման տեխնիկական պարամետրերին Ադրբեջանը պիտի մաս կազմի և քննարկումներ կան։ Պարզվում է, նոյեմբերի 6–ին հանձնաժողով է սկսել գործել Հայաստան–ԱՄՆ–Ադրբեջան, որը հենց այդ հարցերով է զբաղվում։ Խնդրում եմ մանրամասնեք, ինչ եք քննարկել։ Հենց նոր ձեր վարչապետը ասաց, որ ԹՐԻՓՓ նախագիծը գործնական փուլ է մտել և սահմանազատման մասին խոսեց, մինչդեռ օրեր առաջ ձեր կողմից տրված պատասխանում, պարոն Գրիգորյան, դուք նշել եք, որ դեռ ոչինչ որոշված չէ»։

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Դահլիճի այս մասում և մյուս հատվածում ներկա բազմաթիվ մարդիկ շատ անձնական մասնակցություն են ունեցել Հայաստանում գրեթե բոլոր սահմանադրական հանրաքվեների արդյունքների կեղծմանը։ Բնական է, որ նրանք չպիտի ուզենան, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ունենա օրգանական կապ իր պետության հետ և ունենա սահմանադրություն։

Դուք ասում եք՝ Ալիևի սահմանադրություն, բայց դուք չեք ասում, որ այն սահմանադրությունները, որ ժամանակին ընդունել եք, դուք գնացել եք այստեղ, այնտեղ, տառի և ստորակետի մակարդակով համաձայնեցրել եք։ Ձեզ թույլ են տվել ինչ-որ նախադասություն ունենալ կամ ինչ-որ նախադասություն չունենալ։

Մենք, այո, շատ դժվար, շատ տառապալի ճանապարհ ենք անցել և մենք Հայաստանի Հանրապետությունը մենք ձեր սարքած թակարդից հանել ենք։ Դուք Հայաստանի Հանրապետությունը պատկերացնում եք որպես ֆորպոստ և հակամարտության փակուղի, մենք այդ փակուղուց Հայաստանի Հանրապետությունը հանել ենք և շարունակելու ենք գնալ այդ ճանապարհով։

Դուք ինչի եք պաշտպանում այս սահմանադրությունը, որովհետև այս սահմանադրությունը օլիգարխիայի սահմանադրություն է, մարիոնետային, կոռումպացված, դատական և պետական համակարգի սահմանադրություն է, ժողովրդի իշխանությունը արհամարհող սահմանադրություն է, այս սահմանադրությունը ընտրակեղծիքների և ընտրակեղծարարների սահմանադրություն է։

Մենք նոր սահմանադրությունը ունենալու օրակարգը որդեգրել ենք 8 տարի առաջ և մենք մեր օրակարգը իրականացնում ենք և հպարտ ենք, որ կարող ենք մեր օրակարգը իրացնելու հետ Հայաստանի Հանրապետությանը բերել անշրջելի խաղաղություն։

Ձեր ուզածը ի՞նչ է, որ խաղաղություն չլինի, որովհետև պիտի պատերազմ լինի, որ դուք զինվորի հացը գողանաք և միլիարդներ վաստակեք։ Որ դուք զորամասերից գողանաք ու բանակից փախածներով միլիարդներ վաստակեք, և հիմա վայնասուն բարձրացնեք։

Բայց ձեր պատասխանատվության ժամը եկել է, և դուք հերթով ձեր տեղը գտնում եք Հայաստանի ինքնիշխան պետության բանտախցերում»։

Ամենից շատ դիտված

20:30 Քննարկումը փակ է. երկաթուղու վրա ծախսված փողերը գերչափազանցված են․ տնտեսագետ
19:46 4000 դրամի փոխարեն՝ 30 000. բաժանորդները բողոքում են «Վեոլիա Ջրի» կրկնակի ու եռակի հաշիվներից
18:03 Վոլոդյա Գրիգորյանի դուստրը հայրիկի հիշատակին երգ է նվիրել
19:24 Դուք ձեր էժան քաղաքական խարդավանքներով անշնչացրիք Արսեն Գևորգյանին, դուք վշտի ռահվիրաներ եք. Գառնիկ Դավթյան
18:09 «Հատիս» ռեստորանում հարսանիքի ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղել
18:00 Ի՞նչ են մտադիր դուրս բերել Հանրայինի պահեստներից
18:50 Դատախազությունը հաղորդում է ներկայացրել Փարաքարի համայնքապետի սպանության մեջ մեղադրվողի աղմկահարույց պնդումների վերաբերյալ
18:57 Ավելի լավ է հեռու մնաք. կրթության փորձագետը՝ Ավինյանի առաջարկի վտանգների մասին
12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
20:10 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Արմավիրում. 3 հոգի սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից տեղափոխվել է ԲԿ