Արտաքին 5 տարի առաջ - 19:03 12-06-2021

Մոսկվայում կորոնավիրուսով պայմանավորված նոր սահմանափակումներ կգործեն

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հրամանագիր է ստորագրել, որով կորոնավիրուսի հետ կապված նոր սահմանափակումներ են մտցվում:

Այսպիսով, հունիսի 13-20-ը առևտրի կենտրոններում և հասարակական այլ վայրերում երեխաների խաղասենյակները և սննդի կետերը չեն գործի: Զբոսայգիների զվարճանքի սարքերը նույնպես փակ կլինեն: Բացի այդ, գիշերային կյանքի և ռեստորանների աշխատանքը ևս կսահմանափակվի:

«Հասարակական սննդի կազմակերպություններում, ինչպես նաև գիշերային ակումբներում, կարաոկեում, բոուլինգի սրահներում, դիսկոտեկներում և զվարճանքի այլ հաստատություններում արգելվում է այցելուներին սպասարկել գիշերը` 23:00-06:00-ն», - ասված է փաստաթղթում:

Այս պահին հաստատությունները դեռևս կարող են շարունակել աշխատել:

Անցած օրվա ընթացքում Մոսկվայում հայտնաբերվել է 6701 կորոնավիրուսային վարակ, ինչը առավելագույն ցուցանիշն է տարեսկզբից մինչ օրս: Ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում վարակվել է 1 227 013 մարդ, որից մահացել է 20 838-ը:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի