Ուղիղ եթեր
Արտաքին 16 րոպե առաջ - 14:03 17-11-2026

Երկու մարդատար գնացք բախվել են Պրահայում․ կան տուժածներ

Չեխիայի մայրաքաղաքի կենտրոնում երկու մարդատար գնացքի բախման հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է Idnes լրատվական պորտալը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Տուժածների հստակ թիվը դեռևս հայտնի չէ։ Արտակարգ պատահարի վայր են ուղարկվել շտապօգնության և փրկարարների չորս բրիգադ։

Ճակատային բախումից առաջ գնացքները առավելագույնս նվազեցրել են արագությունը, և այդ պատճառով, ինչպես հետևում է հաղորդագրությունից, արտակարգ պատահարն անցել է առանց զոհերի։ Վնասվել են երկու շարժակազմերի մեքենավարների խցիկները։ Տուժածների մեծ մասը թեթև վնասվածքներ է ստացել։