Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 11:55 05-08-2021

Երևան-Թբիլիսի արագընթաց գնացք կգործարկվի

Հայաստանն ու Վրաստանը դիտարկում են Երևանի և Թբիլիսիի միջև արագընթաց գնացք գործարկելու հնարավորությունը, որի ճանապարհորդության ժամանակը կկազմի 2,5-3 ժամ:

Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։

Որոշումը կայացվել է` երկու երկրների էկոնոմիկայի նախարարների հանդիպումից հետո: Կողմերի կարծիքով` նախաձեռնությունը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: Հայկական կողմը նաև առաջարկել է քննարկել զբոսաշրջության եւ էներգետիկայի ոլորտներում մի շարք այլ համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները` տարածաշրջանում ավելի գրավիչ լինելու համար:

Հիշեցնենք` հունիսի 15-ից սկսել է սպասարկել նաև Երևան-Թբիլիսի-Բաթումի նոր գնացքը: Տոմսեր կարելի է ձեռք բերել Թբիլիսիի, Բաթումիի, Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի, երկաթուղային կայարանների տոմսարկղերից, ինչպես նաև առցանց՝ Հարավկովկասյան երկաթուղու պաշտոնական կայքում:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
22:46 Աշխարհի առաջնության նոր ռեկորդ՝ 2026-ի եզրափակիչում