Ուղիղ եթեր
Արտաքին 27 րոպե առաջ - 13:40 17-11-2026

Ղրիմի կամուրջը կվերականգնվի․ Պեսկով

Ղրիմի կամուրջը կվերականգնվի Ուկրաինայի զինված ուժերի կողմից վերջերս տեղի ունեցած հարձակումից հետո, և այն «կլինի նույնիսկ ավելի լավը, քան նախկինում»:

Այս մասին « Իզվեստիա»-ին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Կմշակվի վերականգնման ծրագիր, կոնկրետ ծրագիր։ Փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը զեկուցել է նախագահ Վլադիմիր Պուտինին իրավիճակի մասին։

Կորոշվեն վերականգնման աշխատանքների առաջնահերթությունը և ժամկետները։ Կասկած չկա, որ կամուրջը կվերականգնվի և կլինի նույնիսկ ավելի լավը, քան նախկինում էր», – ասել է նա։