Ներքին 4 տարի առաջ - 15:59 17-02-2022

Ավանեսյանը չի բացառել, որ Covid-19-ով պայմանավորված որոշ սահմանափակումներ առաջիկայում կհանվեն

Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված բոլոր սահմանափակումները կրում են ժամանակավոր բնույթ և ուղղված են կոնկրետ որոշակի խնդիրներ լուծելուն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա նշեց, որ մասնագիտական թիմը այս պահին քննարկում է 2022 թվականի մարտի 1-ից սպասվող նոր փոփոխությունների հարցը: Վերլուծությունից հետո՝ առաջիկա շաբաթվա ընթացքում, կիրազեկեն, թե որ սահմանափակումները կմնան, որոնք դուրս կգան:

Անդրադառնալով պատվաստանյութերին՝ նախարարը ասաց, որ նոր տեսակի պատվաստանյութերի նկատմամբ ավելի մեծ է հետաքրքրությունը, բայց պահպանվում է մյուս պատվաստանյութերի ակտիվ օգտագործումը:

«Այս պահին Հայաստանում առկա են բոլոր տեսակի պատվաստանյութերը: Ասեմ, որ շատ Եվրոպական երկրներ պահանջում են խթանիչ դեղաչափի առկայությունը: Խթանիչ դեղաչափը արվում է մեկ անգամ»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը կարևորեց «ԱՐՄԵԴ» համակարգի կիրառումը և շեշտեց, որ նախարարությունը աշխատանքներ է տանում, որպեսզի մեր «ԱՐՄԵԴ» համակարգը ընդլայնվի ու ավելի շատ բժշկական տվյալներ ներառվեն այնտեղ, ինչը կօգնի քաղաքացուն ավելի իրազեկված լինել, թե՞ ինչ հետազոտություններ է անցել:

«Բացի դրանից, Հայաստանում առողջապահության զարգացման համար շատ կարևոր է ունենալ այդ միասնական տվյալների բազան, մենք պետք է հստակ ունենանք հիվանդացությունների և դեպքերի մասով ամբողջական պատկեր»-եզրափակեց Անահիտ Ավանեսյանը:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել