Ներքին 5 տարի առաջ - 20:50 01-06-2021

Դուք Հայաստանի ամենաանկեղծ և ազնիվ քաղաքացիներն եք. ՀՀ նախագահ

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել են Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի սահմանամերձ մի շարք համայնքների, ինչպես նաև Գյումրիի «Շալե» կենտրոնի, Արցախի Հադրութի և Քաշաթաղի շրջաններից Հայաստան տեղափոխված ընտանիքների երեխաների:

Մինչ նախագահական նստավայր այցելելը երեխաները, Հանրապետության նախագահի աշխատակազմի նախաձեռնությամբ և աջակցությամբ, մայրաքաղաքի կինոթատրոններից մեկում դիտել են հայկական «Օլիմպիկոս» մուլտֆիլմը: Օրվա երկրորդ կեսը նրանք անցկացրել են նախագահականում: Նրանց համար կազմակերպվել են խաղեր, վիկտորինաներ, երեխաները հնարավորություն են ունեցել զբաղվել կավագործությամբ, նկարչությամբ, անգամ՝ գիտափորձեր կատարել, այնուհետև ինտերակտիվ ներկայացում են դիտել:

Փոքրիկների, նրանց ուսուցիչների ու ծնողների հետ հանդիպել է նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: Արմեն Սարգսյանը զրուցել է նրանց հետ, ծանոթացել երեխաների հմտություններին, դիտել նրանց աշխատանքները, հետաքրքրվել նրանց տպավորություններով: «Շատ ուրախ եմ տեսնել ձեզ,- շնորհավորելով փոքրիկ հյուրերին՝ ասել է Հանրապետության նախագահը: -Շատ ծանոթ դեմքեր կան, դեմքեր, որոնց հանդիպել եմ Գյումրիում, Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում: Դուք մեր ամենաթանկն եք, ամենաարժեքավորը ոչ միայն ձեր տատիկների, պապիկների, հայրերի, մայրերի համար, այլև մեր ամբողջ երկրի ու ժողովրդի համար: Դուք մեր ապագան եք: Դուք Հայաստանի ամենաանկեղծ և ազնիվ քաղաքացիներն եք: Ուզում եմ ձեզ խորհուրդ տալ՝ այդպես էլ մնացեք ձեր ամբողջ կյանքում, եղեք ազնիվ և անկեղծ: Կմեծանաք, և ձեր կյանքում ամեն բան կլինի՝ աշխատանք, հաջողություններ: Սակայն երբեք չկորցնեք այն ամենաարժեքավորը, ինչ ունեք այսօր՝ ձեր անկեղծությունն ու ազնվությունը»:

Նախագահը նշել է, որ ամեն անգամ երեխաների հետ հանդիպումը իրեն նոր եռանդ ու լիցքեր է հաղորդում, հույս հայտնելով, որ երեխաները նույնպես նախագահական նստավայրից կգնան դրական լիցքերով ու լավ տպավորություններով: Նա մաղթել է, որ երեխաներն իրենց դիտած մուլտֆիլմի հերոսի՝ Հայոց արքա և օլիմպիական չեմպիոն Վարազդատի նման լինեն ազնիվ, ուժեղ ու հայրենասեր, սիրեն հայրենիքը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ