Ներքին 3 ամիս առաջ - 11:58 17-04-2026

Պարո՛ն Փաշինյան, դուք Մովսեսը չեք, դուք էս ժողովրդին չբերեցիք Ավետյաց երկիր. դուք բերեցիք ողբ, Արցախի կորուստ. Խաչատրյանը՝ Փաշինյանին

Պարո՛ն Փաշինյան, երեկ հայտարարեցիք, որ 2021-ին ձեր նախընտրական ծրագիրը եղել է միջին վիճակագրական, պսևդոդաշնակցական ծրագիր, դուք այդ ծրագրով գնացել եք ժողովրդի մոտ, ժողովուրդը այդ ծրագիրը մի կողմ է դրել, պատռել է, ու դուք նոր օրակարգ եք բերել:

Ուզում եմ հասկանալ՝ էդ ո՞նց, էդ ե՞րբ, էդ ինչպե՞ս: Երբ հասցրիք, ե՞րբ նոր օրակարգը ձևավորվեց, ձևակերպվեց, ներկայացվեց, հաստատվեց: Մեկը մյուսի հետ կապ չունի:

Այսպես իր այսօրվա ելույթում ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին, ով այսօր նույնպես խորհրդարանում է:

«Սիրելի՛ հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյանն ու օր թիմը ձեզ բազում խոստումներ են տալիս, ինչպես 5 տարի առաջ են տվել:

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ձեզ բազում խոստումներ են տալիս՝ ինչպես 5 տարի առաջ: 2 օր առաջ նա խոստովանեց, որ չի կատարել ու էլի չի կատարելու դրանք, որովհետև դուք ուզել եք մի բան, ինքն առաջարկել է ուրիշ բան: 21 թվին հաջողվեց մոլորեցնել, 2026-ին է՞լ է հաջողվելու. վստահ եմ՝ ոչ:

Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմն այսօր հայտարարում են, թե ՀՀ-ում ու նրա շուրջ ստեղծված իրավիճակը խաղաղություն է, ու դրա հիմնավորումն այն է, որ սահմանին կրակոց չկա:
100-ամյա պատերազմի ժամանակ էլ ամեն օր ֆրանսիացիներն ու անգլիացիները ամեն օր չէին կռվում: Այս պատերազմի ընթացքում եղել են շատ երկար դադարներ:

Պիտի ընդունենք, որ սա խաղաղություն չէ, որ ձգտնեք իսկական խաղաղության, որը կապահովի հակամարտ կողմերի կենսական շահերի պաշտպանությունը:

Մենք դեմ չենք խաղաղությանը, ինչպես ներկայացնում է քպ-ական գեբելսյան քարոզչությունը, մենք դեմ ենք Նիկոլ Փաշինյանին, որովհետև ինքը ունակ չէ խաղաղություն հաստատել:

Սակայն նրանք այս խախուտ հրադարարը շարունակում են համարել խաղաղություն ու փորձում են բացատրել՝ ինչպես եկանք այդ օրվան: Փաշինյանն ինքն իրեն հացնում է՝ ինչպես ու պատասխանում՝ զոհերի ու զոհողությունների, բազում զրկանքներին ու տառապանքի գնով, դժոխքով անցնելու գնով:

Նիկոլ Փաշինյան, դուք Մովսեսը չե՛ք, դուք ժողովրդին չբերեցիք Ավետյաց երկիր, դուք բերեցիք ողբ, ողբերգություն, Արցախի հանրապետության կորուստ, ՀՀ 3-րդ Հանրապետության կորուստ:

Դուք Իվան Սուսանինն եք. ուղղակի էն տարբերությամբ, որ Իվան Սուսանինը կործանեց զավթիչների զորքին, իսկ դուք փորձում եք կործանել սեփական ժողովրդին», - ասաց Արթուր Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media