Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 11:43 11-05-2021

«Դիջիկոդ 2021»-ին ներկայացվել է 748 հայտ

«Դիջիկոդ 2021» կիրառական ծրագրավորման հանրապետական 6-րդ պատանեկան մրցույթի եզրափակիչ փուլն այս տարի առաջին անգամ անցկացվել է միջազգային ձևաչափով:

Այս տարի մրցույթին մասնակցել են նաև Ջավախքի և Հնդկաստանի «Արմաթ» լաբորատորիաների ներկայացուցիչները։ Ընդհանուր առմամբ մրցույթին ուղարկվել է մասնակցության 748 հայտ, եզրափակչին ներկայացել է 69 թիմ:

8 անվանակարգերում հաղթողներ են ճանաչվել՝

Նարեկ Մարտիրոսյանը («Համակարգչային խաղեր», մինչև 13 տ., Գյումրու թիվ 6 հիմնական դպրոց), Գարիկ Առաքելյանը («Համակարգչային խաղեր», 13 տ. բարձր, Էջմիածնի ԻԷՄ կենտրոն), Դավիթ Ղազարյանը և Սամվել Ղազարյանը («Գծագրություն և դիզայն», Մասիսի թիվ 4 հիմնական դպրոց), Հայուհի Միքայելյանը և Էմմա Մանուկյանը («Ուսուցողական խաղեր», մինչև 13 տ., Գավառի թիվ 5 հիմնական դպրոց), Սամվել Աղաբաբյանը («Ուսուցողական խաղեր», 13 տ. բարձր, Մարալիկի արհեստագործական ուսումնարան), Նարեկ Սարգսյանը և Գևորգ Սարգսյանը («Սարքերի ինտեգրում», Ֆիզմաթ դպրոց)։

«Դիջիկոդ 2021»-ի շրջանակում 19 աշակերտ հանդես է եկել «Կրիայ» օլիմպիադային, որի ընթացքում նրանց առաջարկվել է լուծել բազմազան մաթեմատիկական խնդիրներ։ «Կրիայ» ծրագրով լավագույն ալգորիթմական լուծում օլիմպիադայում հաղթող են ճանաչվել Գագիկ Արշակյանը (մինչև 13 տ., Բերդի թիվ 3 հիմնական դպրոց) և Գրիգոր Գրիգորյանը (13 տ. բարձր, Ֆիզմաթ դպրոց)։

«Դիջիկոդ» մրցույթն ԱՏՁՄ ամենամյա միջոցառումներից է, որի հիմնական նպատակներն են խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի և բացահայտել տաղանդավոր պատանիներին՝ նրանց հնարավորություն տալով զարգացնել ստեղծագործական ունակությունները։

Ամենից շատ դիտված

20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
21:07 Դեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան
20:37 Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
23:36 Դրանով ցավեցրին այդ տղային ու հիասթափեցրին․ Մելիքյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին
20:08 Պուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում չի նախատեսվում. Ուշակով
18:00 Քավության նոխազ՝ ԱԱԾ տեղակալի տեսքով, և ՊՆ-ի «պատերազմը»՝ կանանց շպարի դեմ
22:00 ՔՊ-ական թաղապետի անկեղծ բացահայտումը. թաղապետարանը գժական թիմ է
21:00 Ինչու բրիտանացիները ՀՀ-ում լուրջ ներդրումներ չեն անի այսօր
20:51 Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակ ստանալու ծառայությունները կթանկանան
19:30 Ագնեսա Խամոյանը ԱԺ ամբիոնից հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել