Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 17:24 07-10-2026

Ադրբեջանցի զինծառայողը դիվերսանտ չէր, նա դիմադրություն ցույց չի տվել. Սուրեն Պապիկյան

Տվյալ անձնավորության ձերբակալության ժամանակ նախ` նա դիմադրություն ցույց չի տվել, դա արդեն ցուցիչ էր նրա, որ նա դիվերսանտ չէր:

Այս մասին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով Տարոն Չախոյանի հարցին, թե արդյոք ադրբեջանցի զինվորի՝ Հայաստանի սահմանը ապօրինի հատելը կարելի է համարել դիվերսիա:

Պապիկյանը նաև ընդունեց՝ թերացումներ եղել են, և դրանք ունեցել են ու կունենան հետևանքներ։ Ամբողջական հետևանքների մասին կխոսի ծառայողական քննությունների և քննչական գործողությունների ավարտից հետ։

Տեսանյութ: