Արտաքին 25 րոպե առաջ - 23:40 21-11-2026

Պենտագոնը հերքել է Իրանի կողմից ամերիկյան F-16-ի խոցման մասին լուրերը

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ուրբաթ օրը Մերձավոր Արևելքում ոչ մի ամերիկյան F-16 կործանիչ հարձակման չի ենթարկվել։

«Իրանը երեկ (ուրբաթ) չի հարձակվել ամերիկյան F-16 կործանիչի վրա։ Մերձավոր Արևելքում գտնվող բոլոր ամերիկյան կործանիչները անվտանգ են», – հայտարարության մեջ նշել է CENTCOM-ը։

Ավելի վաղ Իրանի բանակի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնել է, որ ուրբաթ երեկոյան Պարսից ծոցի վրայով ամերիկյան F-16-ը խոցվել է Իսլամական Հանրապետության ՀՕՊ ուժերի հրթիռով և կատարել է արտակարգ վայրէջք։

Ինչպես նշվել է, Իրանի հարավում տեղակայված ՀՕՊ համակարգերը հայտնաբերել են կործանիչը և հրթիռ են արձակել դրա վրա։