Ներքին 52 րոպե առաջ - 21:07 06-10-2026

Դեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի զինծառայողի Նասիմի Մուսաևն ինչ-որ ժամանակ կմնա Հայաստանում։ Այս մասին Infocom-ի Ctrl Z հաղորդմանը տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Շաքի մտած ադրբեջանցի զինծառայողի մասին։

«Մենք էլ, Ադրբեջանն էլ ունենք սահմանային պաշտպանություն. իրենց կողմից էլ է անցել, մեր կողմից էլ։ Նախ տեղանքը շատ բարդ է, երկու կողմից էլ որոնողական աշխատանքներ են տարվել մի քանի օր. դրոններով և այլն, բայց չի հայտնաբերվել։ Տարածքը բարդ է, հեշտ է պատսպարվել։ Պետք է մանրամասն քննություն արվի, հասկանալու համար, թե ինչպես է պատահել, որ անցել է»,- պատմել է Փաշինյանը»

Հարցին՝ ինչո՞ւ Շաքիի բնակիչները տեղյակ չեն եղել, որ իրենց տարածքում ադրբեջանցի զինծառայող կա, Փաշինյանը պատասխանել է, որ իրենք էլ վստահ չէին, թե նա անցել է Հայաստանի սահմանը. «Չի եղել ապացույց կամ որևէ վստահություն, որ այդ զինվորը Հայաստանի տարածք է անցել։ Ոչ ադրբեջանական կողմը, ոչ մենք չգիտեինք՝ նա որտեղ է։ Խնդիրն այն է, որ ադրբեջանական կողմը մեզ նախապես տեղեկացրել է, կատարվել են որոնողական աշխատանքներ, որի ընթացքում ամեն օր կապի մեջ են եղել Ադրբեջանի և Հայաստանի համապատասխան ծառայությունները, բայց չկար փաստ, որ զինվորն անցել էր Հայաստանի տարածք»։

Փաշինյանի խոսքով՝ այժմ իրենք գիտեն՝ որ հատվածից է ներթափանցել, բայց խոսքը տասնյակ կիլոմետրերի մասին է։

Հարցին՝ արդյո՞ք քննարկվել է դիվերսիայի վարկածը, Փաշինյանն ասել է. «Դեռ փաստ չէ, այդ զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է։ Ադրբեջանում էլ է քրեական գործ հարուցվել, բայց մեր քրեական գործով ընթացարգերը տեղի են ունենալու Հայաստանում»։

Ըստ վարչապետի՝ ձերբակալության ժամանակ ադրբեջանցի զինծառայողը դիմադրություն ցույց չի տվել, նրա մոտ ամբողջական պահունակով ավտոմատ է եղել։ Երբ մեր իրավապահ մարմինները մոտեցել են, նա առանց դիմադրության հանձնվել է։

«Նախնականով դեպքն էսպես է եղել․ ինքը գնացել է, էդ տանը քնել ա, հետո տանտերերը եկել են, հայտնաբերել են, և էդ անսպասելիության, խառնաշփոթի մեջ տեղի է ունեցել էդ ամեն ինչը»,- հայտարարել է Փաշինյանը։

Ամենից շատ դիտված