Ներքին 5 տարի առաջ - 14:40 11-05-2021

Ավելի քան 13 հազար դիմորդ բուհ ընդունվելու հայտ է ներկայացրել

Գնահատման և թեստավորման կենտրոնն ավարտել է դիմորդների դիմում-հայտերի ընդունման գործընթացը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը:

«Այս տարի Արցախի ու ՀՀ բուհեր է դիմել 13.360 քաղաքացի: ՀՀ-ից քննություն հանձնելու համար դիմել է 5.185 հոգի՝ «Մաթեմատիկա» առարկայի համար, «Անգլերենի» համար՝ 4.342 և «Հայոց լեզու և հայ գրականության» համար՝ 4.074-ը: Արցախից «Մաթեմատիկա» առարկայի համար դիմել է 207 մարդ, «Անգլերենի» համար՝ 96, իսկ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի համար՝ 322»,- նշեց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ անվճար տեղերի համար քննություն է հանձնել 1.824 հոգի, իսկ վճարովի տեղերի՝ 21 820:

Հայտեր ներկայացնելու գործընթացը սկսվել էր ապրիլի 15-ին, ավարտվել է մայիսի 10-ին:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը