Ներքին 52 րոպե առաջ - 19:30 06-10-2026

Ագնեսա Խամոյանը ԱԺ ամբիոնից հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դաախազություն` պետական բյուջեին առերևույթ վնաս պատճառելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին։ Այդ մասին նա այսօր հայտնեց ԱԺ–ում հայտարարությունների ժամին։

Նա նշեց, որ խոսքը վերաբերում է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մի շարք ընկերություններին, որոնք, ըստ մեղադրանքի` կապարակնքվել են, քանի որ իբր հարկեր են թաքցրել։

Պատգամավորը միայն երեք ընկերությունների մասով հարցում է ուղարկել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի` տեղեկանալու նախորդ տարի նույն ժամանակահատվածում` 2025 թ. սեպտեմբերին, որքա՞ն հարկ են վճարել պետբյուջե։ Պարզվել է, որ միայն այս երեք ընկերությունները միասին 100 մլն դրամից ավելի հարկ են վճարել բյուջե։

«Գործող իշխանությունները հարկեր հավաքելու անվան տակ բյուջեն հարկերից զրկող քաղաքականություն են վարում։ Ստացվում է` ՊԵԿ–ի և քննչական կոմիտեի ապօրինի գործողությունների արդյունքում պետական բյուջեն զրկվել է 100 մլն դրամից»,– հայտարարեց Խամոյանը։

Ըստ նրա` հատկանշանականն այն է, որ դատարանները կապարակնքված ընկերությունների մասով արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած վճիռներ ունեն, սակայն ՔԿ–ն այս դեպքում էլ շարունակում է հանցագործություն գործել և դատարանի որոշումը, որը ենթակա է անմիջապես կատարման, չի իրագործվել, օրինակ` «Օլիմպավանի» մասով։

«Բիզնեսի դռները փակելը, աշխատողներին առանց աշխատավարձ թողնելը, բյուջեի հարկային մուտքերը սառեցնելը ոչ թե պետական պաշտպանություն են, ինչպես փորձում է հիմնավորել Նիկոլ Փաշինյանը, այլ պարզապես տնտեսական դիվերսիա հենց պետական բյուջեի դեմ»,– ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։

Ամենից շատ դիտված

10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
20:42 Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի
21:20 Անի Ավետիսյանի ոտքը 8 սմ-ով կարճանալու է, 3 վիրահատություն էլ դեռ առջևում է․ պաշտոնական լավատեսությունն ու իրական սարսափը
22:50 Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռը կործանվել է․ կա 6 զոհ
23:05 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը Երևանի ԲԿ-ներից մեկում է
23:29 Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը
23:20 Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ օտարված օբյեկտի գործով քրգործ է հարուցվել
21:32 «Կանանց գաղութում» հաշվառված կինը սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել 51-ամյա տղամարդուն
23:54 Հանրապետության հրապարակի շատրվանները նոր կյանք են ստանալու. Տիգրան Ավինյան
23:43 Իլոն Մասկի կարողությունը կրկին գերազանցել է 1 տրիլիոն դոլարի շեմը

Ձեզ գուցե հետաքրքրի