Դուք Արևմտյան Հայաստան եք երազում, ուրիշ տեղ էլ Արևմտյան Ադրբեջան ու Արևելյան Թուրքիա են երազում․ Նիոլ Փաշինյան Լարսը փակ է կցորդով բեռնատարների համար․ փակ է նաև Քարի լիճ տանող ճանապարհը Հրդեհ՝ Երևանի խմորեղենի արտադրամասում․ կրակը մեկուսացվել է Սպասվում է անձրև և ուժեղ քամի․ եղանակը Հայաստանում «Լադա»-ն դուրս է եկել ճանապարհից, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր․Shamshyan.com 5-ամյա որդու ներկայությամբ ծեծել և փորձել է խեղդել կնոջը․ տնային կալանքի տակ գտնվող տղամարդու մոտ հայտնաբերվել է լիցքավորված «Մակարով»․ Shamshyan.com Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ընթացքում լարված իրավիճակ է ստեղծվել Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի կառավարման հարցով հրապարակային բանավեճի է հրավիրել Նարեկ Կարապետյանին Ահազանգ «Արմավիր» ՔԿՀ-ից․ դատապարտյալը սպառնում է դիմել ծայրահեղ քայլի՝ պաշտոնյայի պատճառով․Shamshyan.com Սահմանադրության նոր տեքստը կհրապարակվի երկուշաբթի․ Փաշինյանը ուղերձով կդիմի ժողովրդին
Ուղիղ եթեր
Ներքին 15 րոպե առաջ - 14:20 20-11-2026

Ընդդիմությանը հեռացնելու և արտահերթի մասին խոսույթը բլեֆ է

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նոյեմբերի 19-ի նիստում առաջարկով դիմեց ընդդիմությանը՝ հայտարարելով՝ եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով չանցնի, ապա ինքը հրաժարական կտա։ Եթե ժողովուրդն «Այո» ասի նոր Սահմանադրությանը, ապա հաջորդ ընտրություններում ինքը որպես վարչապետի թեկնածու չի առաջադրվի: Իսկ եթե ընդդիմությունը մերժի Փաշինյանի առաջարկը, ապա գնալու են արտահերթ ընտրությունների, որոնց ժամանակ ամեն ինչ անելու են, որ այս ընդդիմությունը չանցնի։

Այս պահի դրությամբ ընդդիմությունը սկզբունքորեն մերժում է Փաշինյանի առաջարկը։ Նույնիսկ չեն էլ ասում, թե մտածում են Փաշինյանի առաջարկի վերաբերյալ։ Ոմանք հավելում են նաև, թե չեն վստահում Փաշինյանի խոսքին։

Փորձենք հասկանալ՝ Փաշինյանի անպարտելի առաջարկը և արտահերթ ընտրությունների մասին ակնարկը լո՞ւրջ են, թե՞ բլեֆ։

Եթե հրաժարական տալու պատրաստակամության մասին առաջարկն իրական է, ապա առաջիկա օրերին կսկսվեն բանակցություններ ՔՊ-ի և խորհրդարանական ընդդիմության միջև։

Բանակցային միջնորդ կարող են լինել ԵՄ-ն, Ֆրանսիան կամ Շվեյցարիան։ Ընդդիմադիր ուժերն ակնկալիքներ ունեն ԵՄ-ից ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության առումով։ Ընդդիմադիրները հարգանքով ու վստահությամբ են վերաբերվում Շվեյցարիային՝ հաշվի առնելով նրա հայամետ դիրքորոշումն Արցախի հարցում։ Գարեգին Բ-ն ևս Շվեյցարիայում լավ ընդունելության է արժանանում։ Շվեյցարիան կարող է միջնորդ ու երաշխավոր դառնալ ՔՊ-ի և ընդդիմության բանակցություններում։ Ֆրանսիան կարող է երաշխավորել, որ եթե Փաշինյանը հրաժարական չտա, ինչպես խոստանում է, ապա նրան չեն աջակցի, ու վերջինս՝ առանց Եվրոպայի, Արևմուտքի աջակցության, կպարտվի և ընդդիմություն կդառնա։

Հնարավոր է՝ այս բանակցություններին որպես միջնորդ ներգրավվեն ռուս պաշտոնյաներ։ Ընդդիմության ղեկավարները լավ կապեր ունեն Մոսկվայի հետ, լավ ընկերներ, որոնք ի պաշտոնե լավ հարաբերություն ունեն նաև Փաշինյանի հետ։ Նրանք կարող են բանակցային միջնորդ կամ նույնիսկ՝ երաշխավոր հանդիսանալ։

Հիշենք, որ 2018-ին Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամանակ ռուսներն էին միջնորդ։ Նրանց միջնորդությամբ է տեղի ունեցել իշխանության հանձնման ընդունման գործընթացը։ Հրաժարականի թեման ևս քննարկվել է նրանց ներկայությամբ։ Նրանց խնդրանքով այդ ժամանակվա խորհրդարանական կուսակցությունները, այդ թվում՝ ՀՀԿ խմբակցությունը, անհրաժեշտ թվով քվե տվեցին, որ Փաշինյանը վարչապետ կարգվի ԱԺ-ում։

Կարճ ասած՝ եթե Փաշինյանի առաջարկն իսկապես լուրջ է, ապա բանակցային գործընթացը կսկսվի առաջիկա օրերին։ Երևան կժամանեն բարձրաստիճան ֆրանսիացի, շվեյցարիացի կամ ռուս պաշտոնյաներ, կհանդիպեն ընդդիմության հետ, կհամոզեն, որ 6-7 քվե տան Սահմանադրության հարցը հանրաքվեի դնելուն, և կերաշխավորեն, որ եթե չանցնի հանրաքվեն, ապա Փաշինյանը հրաժարական կտա։

Իսկ եթե առաջիկայում ուղղակի կամ միջնորդավորված բանակցություններ չսկսվեն Փաշինյանի և ընդդիմության միջև, նշանակում է՝ Փաշինյանի առաջարկը, ինչպես նաև արտահերթ ընտրությունների վերաբերյալ ակնարկը բլեֆ են։ Բլեֆ են նաև ընդդիմությանը հեռացնելու մասին հակաժողովրդավարական սպառնալիքները։ ՔՊ-ական իշխանությունները կանեն հնարավոր ամեն ինչ, որ գալիք ԱԺ-ում կամ արտահերթ ընտրությունների արդյունքում վերընտրվեն ռուսամետ ուժերը։ Այստեղ կարևոր չէ, թե ովքեր կլինեն այդ ուժերի առաջնորդները՝ կարևոր է, որ նրանք նույն ռուսամետ դիրքորոշման մեջ մնան, լեգիտիմացնեն Փաշինյանի ռուսամետ և աղետաբեր կուրսը։

Ամենից շատ դիտված

15:47 Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ․News.am
17:40 Անձնական հարց է, ավել բան չենք կարող ասել․ նոր մանրամասներ՝ Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին ծեծելու դեպքից
16:06 Շնորհավոր ծնունդդ, ուժեղ տղա՛․ Առուշ Առուշանյանը շնորհավորել է հոր ծննդյան օրը
18:00 Կա՛մ «Գողականի մասին» օրենքն ընդունեք, կա՛մ ժարգոնից հրաժարվեք
22:48 Քըլէչը հմուտ դիվանագետ է, բայց երեխա դաստիարակելու հարցում անպիտան դուրս եկավ. Ղազարյան
23:15 Արմեն Գրիգորյանը բալանսավորված քաղաքականություն չէր վարում, եվրոպամետ ուղղության ջատագովներից մեկն էր. Սիմոնյան
21:20 Դատարանը տնային կալանք է կիրառել «Օշականցի Գևորիկի» և «Զապի» նկատմամբ
16:44 Մեքենաներս ջարդուխուրդ եղան էս ճամփեքին, գոնե ավազ կամ շեբեն լցնեն. գյուղացի
19:00 Հիվանդ երեխայիս գրկած՝ նախ գումար էին պահանջում, նույնիսկ բժիշկ չհրավիրեցին ու չզննեցին. աղմկահարույց բողոքներ՝ «Ուիգմոր» ԲԿ-ի վերաբերյալ
20:51 Հայրենիքից անգամ կոպեկ գողացածները պետք է պատժվեն՝ «ականջները պետք է քաշել». Նարեկ Կարապետյան