Եթե Ադրբեջանը պատերազմելու առիթ է փնտրում, գտնելու է՝ Սահմանադրությունը փոխեք, թե ոչ. Քրիստինե Վարդանյան
«Ինչո՞ւ եք պատերազմով սպառնում։ Եթե Ադրբեջանը մեր դեմ պատերազմելու առիթ է փնտրում, գտնելու է՝ Սահմանադրությունը փոխեք, թե ոչ»։
Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին։
Պատգամավորը հարց է բարձրացրել՝ Ադրբեջանը Հայաստանի համար սպառնալի՞ք է, թե՞ ոչ, և արդյոք իրականում խաղաղությո՞ւն է ցանկանում, թե՞ պատրաստվում է պատերազմի։
Վարդանյանի խոսքով՝ եթե Ադրբեջանը չի պատրաստվում պատերազմել Հայաստանի դեմ, ապա Սահմանադրության փոփոխության պահանջը կարող է լինել նոր զիջումներ կորզելու փորձ։
Իսկ եթե պատերազմելու մտադրություն ունի և առիթ է փնտրում, այդ առիթը կարող է գտնել՝ անկախ նրանից՝ Հայաստանը կփոխի՞ Սահմանադրությունը, թե՞ ոչ։
«Եթե Ադրբեջանը մեր դեմ պատերազմելու առիթ է ման գալիս, ինքը գտնելու է։ Հիմա պատասխանեք՝ առիթ է ման գալիս, թե՞ խաղաղություն է ուզում»,– հայտարարել է Քրիստինե Վարդանյանը։