Արտաքին 1 ամիս առաջ - 21:26 22-05-2026

Եթե Թուրքիան ընտրի մեզ հետ պատերազմելու ուղին, շատ ծանր գին կվճարի. իսրայելցի նախարար

Իսրայելի մշակույթի և սպորտի նախարար Միկի Զոհարը հարցազրույց է տվել իսրայելական «Սրուգիմ» լրատվական կայքին, որտեղ անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերություններին։

Նա նշել է, որ Թուրքիան պետք է համարվի թշնամի պետություն, քանի որ Անկարան կարող է լինել Իսրայելի հաջորդ խոշոր տարածաշրջանային մրցակիցը։

Ըստ նրա՝ եթե Թուրքիան ընտրի Իսրայելի հետ հակամարտության ուղին, ապա այդ դեպքում շատ ծանր գին կվճարի։

«Եթե Թուրքիան ընտրի մեզ հետ պատերազմելու ուղին, անկասկած, շատ ծանր գին կվճարի։ Իսրայելը գիտի ինչպես պաշտպանվել և ինչպես վնասել նրանց, ովքեր վնասում են իրեն»,- նշել է Զոհարը։

Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքին, ըստ որի, բանակ կստեղծի Իսրայելը նվաճելու համար, նա նշել է, որ չնայած Էրդողանը կոշտ քննադատություններ է հնչեցնում՝ Իսրայելի կառավարության հասցեին, բայց նա որևէ հրապարակային հայտարարություն չի արել Իսրայելին պատերազմ հայտարարելու մասին։

Նախարարը խոսքի մեջ մատնանշել է Իրանին՝ ասելով.
«Կային իրանցիներ, որոնք նույն բանն էին մտածում, տեսեք, թե որտեղ են նրանք հիմա։ Եթե թուրքերը նույն բանը մտածեն, ապա նրանք շատ ավելի վատ վիճակում կհայտնվեն»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից