Ներքին 4 տարի առաջ - 21:42 27-10-2021

Ե՞րբ դուք նպատակահարմարություն կգտնեք այցելել Արցախ․ Ագնեսա Խամոյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Դուք երեք տարի է իշխանության ղեկին եք և խոշորացույցով բոլորի բանկային հաշիվներից սկսած ուսումնասիրել եք և ուզում եմ արձանագրել, որ որևէ բան չեք գտել»,- այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Նրա խոսքերով՝ երկու օր առաջ իշխանական քաղաքական թիմի անդամներից մեկը պոպուլիզմի մրցույթ էր ուզում հայտարարել։

«Հիմա ինձ մոտ տպավորություն է, որ մենք մանիպուլյացիայի մրցույթի մեջ ենք և ես ուզում եմ ասել, որ և այն և այս դեպքում դուք մրցակիցներ չունեք»,- հայտարարեց պատգամավորն ու ուղղեց հարցը․

«Տևական ժամանակ է պնդում եք, որ Արցախը բանակցություններից դուրս է եկել 98 թվականից հետո՝ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Ես, իհարկե, զարմացած չեմ, որ դուք շարունակում եք պնդել, որ Արցախը բանակցություններից դուրս է մնացել 2-րդ նախագահի օրոք, քանի որ հենց դուք եք հայտարարել, որ բանակցային նրբությունները Ալիևից եք ճշտել։ Ե՞րբ եք դադարելու գոնե էս հարցով մանիպուլացնել հասարակությանը։ Ե՞րբ եք ի վերջո պատրաստվում այցելել Արցախ»։

«ՀՀ բազմաթիվ պաշտոնյաներ այս ընթացքում այցելել են և շարունակում են այցելել։ Այլ պաշտոնյաների այցը կկազմակերպվի ըստ նպատակահարմարության»,- պատասխանեց Փաշինյանը։

Խամոյանն էլ հիշեցրեց, որ երբ Արա Այվազյանը հունվարի 6-ին այցելեց Արցախ, դրանից հետո Ալիևը սպառնաց, որ այլևս Հայաստանի իշխանություններին չայցելել Արցախ։ Նրա դիտարկմամբ՝ դրանից հետո պաշտոնյաներն այցեր չեն կատարել։ Ագնեսա Խամոյանը ևս մեկ անգամ կրկնեց հարցը․ «Ե՞րբ դուք նպատակահարմարություն կգտնեք այցելել Արցախ»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում