Հոկտեմբերի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 20։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Աթենք» մսամթերքի գործարանում աշխատանք կատարելու ժամանակ «ձախ նախաբազկի արմնկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ մի քաղաքացի բուժօգնության է տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Աշոտ Հ․-ն է։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: