Իրանից Հայաստան ներմուծվող բեռնատարներում հայտնաբերվել է 247 հազար տուփ ապօրինի ծխախոտ Լարսը փակ է կցորդով բեռնատարների համար․ փակ է նաև Քարի լիճ տանող ճանապարհը Հրդեհ՝ Երևանի խմորեղենի արտադրամասում․ կրակը մեկուսացվել է Սպասվում է անձրև և ուժեղ քամի․ եղանակը Հայաստանում «Լադա»-ն դուրս է եկել ճանապարհից, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր․Shamshyan.com 5-ամյա որդու ներկայությամբ ծեծել և փորձել է խեղդել կնոջը․ տնային կալանքի տակ գտնվող տղամարդու մոտ հայտնաբերվել է լիցքավորված «Մակարով»․ Shamshyan.com Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ընթացքում լարված իրավիճակ է ստեղծվել Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի կառավարման հարցով հրապարակային բանավեճի է հրավիրել Նարեկ Կարապետյանին Ահազանգ «Արմավիր» ՔԿՀ-ից․ դատապարտյալը սպառնում է դիմել ծայրահեղ քայլի՝ պաշտոնյայի պատճառով․Shamshyan.com Սահմանադրության նոր տեքստը կհրապարակվի երկուշաբթի․ Փաշինյանը ուղերձով կդիմի ժողովրդին
Ներքին Միտք 14 րոպե առաջ - 22:59 20-11-2026

Համարձակ եղեք ու ասեք՝ այնքան էլ դեմ չեք Փաշինյանի քաղաքականությանը․ քաղաքագետը՝ ընդդիմությանը

Հայաստանում ձևավորված է մի շերտ, որն իր համար ընտրել է հետևյալ բանաձևը՝ բանի պետք չէ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, ու երկուսն էլ պետք է փոխվեն․ գրում է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։

«Ես ընտրական շրջանում առիթ ունեցա անդրադառնալ համանման դիրքորոշումներին՝ ասելով, որ դա այլ բան չէ, քան դիրորոշում հօգուտ իշխանության։ Երբ հավասարապես պահանջվում է իշխանափոխություն ու «ընդդիմափոխություն», ապա ոչինչ էլ տեղի չի ունենում, որովհետև ընդդիմությունը՝ նոր, հին, թե որևէ այլ, չի ընկնում օդից։ Լավ, թե վատ, բայց ընդդիմությունը ձևավորվում է՝ իրողություններից ելնելով՝ հենված լինելով իրերի օբյեկտիվ դրության վրա։ Հետևաբար, ինչպես «սպիտակ ձիով ասպետի» սպասող օրիորդները կամ տիկնայք են մնում աչքը ջուր կտրած, այդպես էլ «երազած ընդդիմությանը» սպասող հանրություններն են մնում աչքը ջուր կտրած, իսկ իշխանություններն էլ այդպիսի հասարակությունների պարագայում մնում են իրենց տեղում։

Հետևաբարը, վերը նշածս շերտի հարգարժան ներկայացուցիչներ, առավել ևս, որ այդ շերտում իսկապես կան հարգանքի արժանի բազմաթիվ մարդիկ, պարզապես ավելի բաց ու համարձակ եղեք և հայտարարեք, որ այնքան էլ դեմ չեք ներկայիս կառավարող ուժի և հատկապես վարչապետ Փաշինյանի քաղաքականությանը, գործողություններին, բարձրաձայնված նպատակներին։ Պարզապես ասեք դա, այլ ոչ թե «ծածկվեք» հավասարապես իշխանության ու ընդդիմության փոփոխության մասին պահանջով։

Եթե «ծածկվում» եք, ապա դա իհարկե նրանից, որ ինքներդ էլ գիտակցում եք, որ այսօր վարվող քաղաքականությունը՝ բոլոր առումներով, «կողմ» լինելու բան չէ, «կողմ» արտահայտվելու բան չէ։ Ինչ խոսք, դուք իրավունք ունեք նաև դժգոհ լինել կամ կողմ չլինել ընդդիմությանը։ Բայց, հարցն այն է, որ դա միանգամայն նորմալ կլինի, երբ Հայաստանում լինել դասական քաղաքական և պետական իրավիճակ։ Մինչդեռ, Հայաստանում խնդիրը գոյաբանական է՝ պետական-գոյաբանական։ Ու այդ պարագայում համարժեք չէ իրավիճակը չափել «դասական» քաղաքական պարամետրերով։ Ու այդտեղ է, որ նման դիրքորոշումը դառնում է կամ մոլորություն, կամ, ներեցեք, բայց՝ անազնվություն»,- նշել է Բադալյանը։

Ամենից շատ դիտված