Ներքին 16 րոպե առաջ - 22:38 20-11-2026

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տրանսպորտի հարցերով նախարարական հինգերորդ համաժողովի եզրափակիչ նիստին

Բանգկոկում նոյեմբերի 20-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) տրանսպորտի հարցերով հինգերորդ նախարարական համաժողովի եզրափակիչ նիստին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԳՄԱ նախարարությունից հայտնում են, որ նիստի ընթացքում ընդունվել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայուն տրանսպորտի զարգացման 2027-2031թթ. նախարարական հռչակագիրը և Տարածաշրջանային գործողությունների ծրագիրը։

«Իր ելույթում ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է ընդունված փաստաթղթերը՝ որպես ներառական տրանսպորտային կապերի զարգացման, տարածաշրջանային ինտեգրման, առևտրի և տեղաշարժի դյուրացման հիմք՝ ընդգծելով դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների կարիքների և մարտահրավերների հասցեագրման անհրաժեշտությունը»,-հայտնում են նախարարությունից։

Նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է փաստաթղթերի շուրջ բանակցություններում Հայաստանի կառուցողական ներգրավվածությանը և վերահաստատել ՀՀ հանձնառությունը՝ Տարածաշրջանային գործողությունների ծրագրի լիարժեք և արդյունավետ իրականացմանը:

Նախարարի տեղակալը նաև հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը հանձնաժողովի անդամ պետությունների, քարտուղարության և շահագրգիռ այլ կողմերի հետ՝ տրանսպորտի կայուն զարգացման համատեղ նպատակներին հասնելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

18:03 Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս են
23:15 Արմեն Գրիգորյանը բալանսավորված քաղաքականություն չէր վարում, եվրոպամետ ուղղության ջատագովներից մեկն էր. Սիմոնյան
15:34 Պուտինը հայտնել է, որ ամեն օր աղոթում է Ռուսաստանի և նրա ժողովրդի համար
17:02 Մենք քեզ շանս ենք տալիս, թող գնա․ Կարեն Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին
15:46 Նման գռեհիկ պահվածք Հայաստանի ոչ մի ղեկավար իրեն թույլ չի տվել․ Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանին
18:05 Շարունակիր ինքդ. Փաշինյանը հակադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանին
14:20 Ընդդիմությանը հեռացնելու և արտահերթի մասին խոսույթը բլեֆ է
12:39 Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի կառավարման հարցով հրապարակային բանավեճի է հրավիրել Նարեկ Կարապետյանին
23:31 Ինչու է Արցախից տեղահանվածների փաստաթղթերում «ծննդյան վայր» դաշտում նշվում Ադրբեջան
19:12 Դա քարտեզ չի, «բռոշկա» է. երկիրը դարձրել են խաղալիք. Էդգար Ղազարյան

Ձեզ գուցե հետաքրքրի