Իրանից Հայաստան ներմուծվող բեռնատարներում հայտնաբերվել է 247 հազար տուփ ապօրինի ծխախոտ Լարսը փակ է կցորդով բեռնատարների համար․ փակ է նաև Քարի լիճ տանող ճանապարհը Հրդեհ՝ Երևանի խմորեղենի արտադրամասում․ կրակը մեկուսացվել է Սպասվում է անձրև և ուժեղ քամի․ եղանակը Հայաստանում «Լադա»-ն դուրս է եկել ճանապարհից, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր․Shamshyan.com 5-ամյա որդու ներկայությամբ ծեծել և փորձել է խեղդել կնոջը․ տնային կալանքի տակ գտնվող տղամարդու մոտ հայտնաբերվել է լիցքավորված «Մակարով»․ Shamshyan.com Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ընթացքում լարված իրավիճակ է ստեղծվել Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի կառավարման հարցով հրապարակային բանավեճի է հրավիրել Նարեկ Կարապետյանին Ահազանգ «Արմավիր» ՔԿՀ-ից․ դատապարտյալը սպառնում է դիմել ծայրահեղ քայլի՝ պաշտոնյայի պատճառով․Shamshyan.com Սահմանադրության նոր տեքստը կհրապարակվի երկուշաբթի․ Փաշինյանը ուղերձով կդիմի ժողովրդին
Ներքին Միտք 15 րոպե առաջ - 23:06 20-11-2026

Համակարգային արատները ներսից քայքայում են բանակը. սրա մասին լռելը չի կարող լուծում լինել. Վաղինակ Վարդանով

ԱԺ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգաավոր Վաղինակ Վարդանովը գրում է.

Բանակում 2 օր առաջ հերթական զոհն ունեցանք։

Ցավակցում և զորակցությունս եմ հայտնում մահացած զինծառայողի հարազատներին, բարեկամներին և ընկերներին։

Զինված ուժերում խաղաղ պայմաններում հերթական մահվան դեպքին, ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնասպանությանը, անդրադարձել էր իմ գործընկեր՝ Marianna Ghahramanyan

Հետևելով զարգացումներին՝ հարկ եմ համարում արձանագրել մի կարևոր հանգամանք. համակարգային խնդիրները բարձրաձայնելու և դրանց լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն՝ Պաշտպանության նախարարության կառույցը՝ ի դեմս ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Press Secretary of the RA Ministry of Defence կարծես որդեգրել է ՔՊ-ին բնորոշ գործելաոճը՝ փորձելով մարդկանց ուշադրությունը շեղել կարևորից։

Հարգելի՛ գործընկեր, մենք այսօր ունենք շատ ավելի կարևոր խնդիր, քան քննադատողներին թիրախավորելն ու թվերում ճիշտ ու սխալ գտնելը։

Մենք ունենք լուծելու գլխավոր խնդիր՝ Պաշտպանության նախարարության համակարգում խորացած խնդիրները բացահայտելու և վերացնելու հրամայականը։

Համակարգային արատները ներսից քայքայում են բանակը։ Եվ այս ամենի մասին լռելը կամ ուշադրությունը շեղելը որևէ կերպ չի կարող լուծում լինել։

Եթե չունեք այդ խնդիրները բացահայտելու և լուծելու կարողությունը, դիմեք նրանց, ովքեր կարող են և պարտավոր են օգնել։

Բանակում խաղաղ պայմաններում մարդկային կյանքեր են կորսվում։ Սա վիճաբանության կամ քաղաքական հակադարձումների թեմա չէ։ Սա պատասխանատվության, արժանապատվության և անհետաձգելի լուծումներ պահանջող խնդիր է։