Ներքին 2 ամիս առաջ - 14:47 09-05-2026

Կալանքի կիրառման մեծաքանակությունը շարունակում է մտահnգիչ մնալ․ անհրաժեշտ է համակարգային լուծում․ Անահիտ Մանասյան

Կալանքի կիրառման մեծաքանակությունը մտահոգիչ է, և հարցը պետք է համակարգային եղանակով շուտափույթ հասցեավորվի: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խոսել է Ազգային ժողովում 2025 թվականի տարեկան հաղորդման ներկայացման ընթացքում։

«Տասնամյակներ շարունակ գոյություն ունեցող այս խնդրի շարունակական առկայությունը չի կարելի պայմանավորել նրանով, որ որոշումները կայացվում են անհատական գործերով:

Այդպիսի տրամաբանությունն ավելի շատ նմանվում է «կոլեկտիվ անպատասխանատվության»:

Կալանքի ինստիտուտին առնչվող խնդիրները պետք է հաղթահարել համակարգային լուծումներ գտնելու համատեքստում»,- ասել է Մանասյանը։