«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց, որ մենք գտնվում ենք աղետալի վիճակում, Սյունիքում վախի մթնոլորտ է, ծնողները վախենում են իրենց երեխաներին բակ թողնել, ապա պահանջեց Նիկոլ Փաշինյանից, որ ԱԺ ամբիոնից հավաստիացնի, որ ադրբեջանցի զինծառայողը պատժվելու և պատիժը կրելու է Հայաստանում:
«Պատկերացնում եմ՝ եթե դուք ընտրությունների ժամանակ հաղթած լինեիք, առնվազն լուրջ էսկալացիաներ էին տեղի ունենալու։ Եթե դուք հիմա իշխանության կարգավիճակում արձագանքեիք Շաքիի դեպքին, ենթադրում եմ՝ ձև չեք անում, իրոք էսպես էիք արձագանքելու, հիմա Հայաստան-Ադրբեջան սահմանին լրջագույն փոխհրաձգություններ էին տեղի ունենալու»,- նշել է Փաշինյանը:
«Շաքի մտած ադրբեջանցին իր պատժի առնվազն մի մասը կրելու է Հայաստանում, ի՞նչն ա խնդիրը: Իմ ունեցած տեղեկություններով՝ Ադրբեջանում էլ է քրեական գործ հարուցված էդ փաստի առիթով։ Ադրբեջանի դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ արձանագրելով, որ իրենց զինվորն ինքնակամ լքել է ծառայության վայրը»,- հավելել է նա։
Տեսանյութ: