Ներքին 40 րոպե առաջ - 10:14 07-10-2026

Լոռու մարզում «Lexus»-ը բախվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ «Lexus»-ի վարորդը եղել է ոչ սթափ

Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23:10-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում՝ Արջուտ բնակավայրի վարչական տարածքում, «Lexus» մակնիշի ավտոմեքենան դեպի Սպիտակ ընթանալիս բախվել է կայանված «Nissan Pathfinder» և «Lada» մակնիշի ավտոմեքենաներին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո տեղի է ունեցել նաև վրաերթ, ինչի հետևանքով 5 հոգի, որոնցից ըստ նախնական տեղեկությունների վրաերթի է ենթարկվել 2 հոգի, տարբեր աստիճանի մարմնական վանսվածքներով տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ, և Վանաձորի շտապօգնության բժիշկներն ու «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկները։

Վիրավորներից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Lada»-ն կայանված է եղել, երբ «Nissan»-ը օգնություն է ցուցաբերել «Lada»-ի վարորդին, քանի որ ավտոմեքենային պետք է հոսանք տար ու այդ ժամանակ «Lexus»-ը բախվել է «Nissan»-ին և «Lada»-ին, ինչից հետո տեղի է ունեցել նաև վրաերթ։

Վիրավորներից 4-ին հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության բժիշկները, իսկ մեկին՝ քաղաքացիները։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում իրավիճակը մի պահ լարվել էր, քանի որ մահացածի հարազատները ժամանել էին դեպքի վայր և փնտրում էին «Lexus»-ի վարորդին ու ամենավերջին խոսքերն էին ուղղում նրա հասցեին ասելով, որ նրան պիտի գտնեն ու հաշվեհարդար տեսնեն։ Սակայն պարեկներին ու ոստիկանության Գուգարքի բաժնի համայնքային ոստիկաններին հաջողվեց կրքերը հանդարտեցնել։ Նաեւ կային մահացածի հարազատներ, ովքեր նույնպես հանդարտեցնում էին կրքերը՝ ասելով՝ պիտի ամեն ինչ թողնենք դատ ու դատաստանին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
20:37 Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
21:07 Դեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան
11:58 Մոսկվայի մարզում հայտնել են անօդաչուների զանգվածային հարձակման մասին
20:08 Պուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում չի նախատեսվում. Ուշակով
23:36 Դրանով ցավեցրին այդ տղային ու հիասթափեցրին․ Մելիքյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին
11:40 Մեկ շաբաթում պարեկները Երևանում և մարզերում արձանագրել են ավելի քան 26 հազար խախտում
13:18 Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում
16:18 Ոտքը կորցնելու վտանգ չկա. ԲԿ-ն հերքում է լուրերը, հարազատները՝ ահազանգում. ինչ է թաքցնում հիվանդանոցը
12:13 Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Ոսկեվազի դաշտերում. կան վիրավորներ