Ներքին 1 տարի առաջ - 18:27 29-12-2024

Երևանում Range Rover-ը բախվել է կայանված Lexus-ին, ապա՝ ծառին, Lexus-ն էլ բախվել է BMW-ին․ կա վիրավոր․ shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում Երևանի բնակիչ Արթուր Մ․-ն իր վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող Երևանի բնակիչ Արուսիկ Ս․-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենային, ապա բախվել է ծառին, իսկ «Lexus»-ն էլ բախվել է Երևանի բնակիչ Անդրանիկ Ք․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արուսիկ Ս․-ն տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով «Range Rover»-ի վարորդը Արթուր Մ․-ն պարեկներին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է ավտոմեքենան վարելու ժամանակ ինքնազգացողության վատացումը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել